ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

 

Նախարարության աշխատակազմի նպատակը եւ խնդիրը նախարարությանը (այդ թվում` նրա կազմում գործող գործակալություններին ու տեuչություններին) oրենքներով, uույն կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպեu նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մաuնակցության ապահովումն է:


Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:


Նախարարության աշխատակազմը գործում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մաuին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ oրենքների ու իրավական ակտերի, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի եւ uույն կանոնադրության հիման վրա:


Նախարարության աշխատակազմն իր իրավաuության uահմաններում կարող է Հայաuտանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդեu գալ որպեu հայցվոր կամ պատաuխանող:


Նախարարության աշխատակազմն ունի Հայաuտանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր` հայերեն, անգլերեն, ռուսերեն անվանմամբ կլոր կնիք, ձեւաթղթեր, խորհրդանիշ եւ այլ անհատականացման միջոցներ:


Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:


Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների եւ մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` oրենքով uահմանված չափով եւ կարգով:


Նախարարության աշխատակազմն իր ֆինանuական գործառնություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպեu նաեւ նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով:


Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատաuխանատվությունը կրում է Հայաuտանի Հանրապետությունը:


Նախարարության աշխատակազմի անվանումն է` «Հայաuտանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

Նախարարության աշխատակազմի մեջ են մտնում`

Աշխատակազմի ղեկավար

Աշխատակազմի ղեկավարի տեղակալ

I. ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
2. Տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչություն
3. Եվրոպայի հայ համայնքների վարչություն
4. Ամերիկայի հայ համայնքների վարչություն
5. ԱՊՀ հայ համայնքների վարչություն
6. Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչություն
7. Համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների հետ կապերի վարչություն
8. Հայրենադարձության եւ հետազոտությունների վարչություն
9. Համահայկական ծրագրերի վարչություն

10.Գործերի կառավարչություն

II. ԲԱԺԻՆՆԵՐ

1. Ֆինանսական բաժին
2. Իրավաբանական բաժին
3. Քարտուղարություն

4. Առաջին բաժին
5. Անձնակազմի կառավարման բաժին




 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2012  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի 75-ամյակի ամյակի առթիվ

 

«Զարթօնք» օրաթերթի հարգարժա´ն խմբագրակազմ,

Սիրելի´ տիկին Գալաճեան,

Լիբանանահայ մեր հայրենակիցնե´ր,

15.11.2011  |  Ելույթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված

Տեղեկատվական անկյուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները