ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Կրթություն


2007թ-ին ավարտել է Երևանի #127 դպրոցը և ընդունվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Թուրքիայի բաժինը:


2013թ-ին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:


2012-13թթ. եղել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ: Գիտական հոդվածների հեղինակ է:


Վերջին տարիներին մասնակցել է ոչ ֆորմալ կրթության շրջանակներում իրականացված տասնյակ միջազգային կրթական ծրագրերի:

 

Աշխատանքային գործունեություն

 

2011թ-ին հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան» և մինչև 2015թ-ի ապրիլը իրականացրել կազմակերպության փոխնախագահի լիազորությունները:


2016թ-ի հունվարից հանդիսանում է «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահը:


2010-17թթ հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ աշխատել է մի քանի տեղական թերթերում` որպես Մերձավոր Արևելքի և, մասնավորապես, Թուրքիայի հարցերով փորձագետ:


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է: 2016թ-ի դեկտեմբերին ընտրվել է ՔՊ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ` միաժամանակ ընդգրկվելով կուսակցության քաղաքական խորհրդում: 2016-2018թթ եղել է ՔՊ Սփյուռքի հարցերով համակարգող:

 

Լեզուների իմացություն

Հայերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն 

 

Անձնական տվյալներ
Ծնվել է 1990թ. մայիսի 15-ին:
Ամուսնացած չէ:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: