Հաշվետվություն


Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից իրականացված Սիրիայի փախստականների կրթական, մշակութային, սոցիալական, տնտեսական ինտեգրման խնդիրների լուծմանը նպաստող մի շարք ծրագրեր, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված մի շարք միջոցառումներ և ձեռնարկներ

 

 

1.«Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման գործընթացի արագացում» ծրագրի շրջանակում՝


Տեղի են ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2 նիստ, որտեղ քննարկվել են սիրիահայ փախստականներին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերի ու նրանց հետ տարվող աշխատանքների, Երևանի դպրոցներում Սիրիայի փախստականների երեխաների ինտեգրման գործընթացի և նրանց ամառային հանգստի կազմակերպման, սիրիահայերին իրավական և այլ աջակցության ծրագրերի մասին հարցերը, ինչպես նաև ներկայացվել է սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի աշխատանքային ծրագիրը:


Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը իրականացնում է անգլերեն լեզվի անվճար առցանց դասընթացներ՝ «Yerevan MOOC Camp Coursera for refugees» ծրագրով,  որի  շրջանակներում  սիրիահայ  և իրաքահայ փախստականները, հնարավորություն են ունեցել առցանց բարելավելու անգլերեն լեզվի իմացությունը և ձեռք բերելու գիտելիքներ բիզնես անգլերենի վերաբերյալ։


Նախարարության աջակցությամբ Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի և «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ արդեն շուրջ 3 տարի իրականացվում է «Տեղահանված և սոցիալապես խոցելի խմբերի ինտեգրումը հայաստանյան աշխատանքային շուկայում մասնագիտական կրթության և աջակցության միջոցով» ծրագիրը, որի ընթացքում 160 շահառուների համար իրականացվել են մասնագիտական վերապատրաստումներ և դասընթացներ, ինչպես նաև հնարավորութուն տրվել անցնել աշխատանքային փորձաշրջան հայաստանյան աշխատաշուկայում: 


2017 թվականի դեկտեմբերի 27-ին նախարարությունը ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և ՀԲԸՄ-ի հետ համատեղ կազմակերպել է ամանորյա հանդիպում սիրիահայ երեխաների հետ, որի ընթացքում շուրջ 100, իսկ միջոցառումից հետո՝ ևս շուրջ 400 սիրիահայ երեխաներին ՀԲԸՄ-ի և նախարարության կողմից տրամադրվել են տոնական նվերներ:


2. «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի շրջանակում՝


Նախարարությունը, որպես աշխատանքային խմբի անդամ, մասնակցել է ծրագրի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական հանդիպումներին, իմչպես նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում 2012 թվականից մեկնարկած «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրին, որի նպատակն է անվճար բժշկական օգնություն Սիրիայի փախստականներին: Ծրագրի շրջանակներում 311 սիրիահայ ստացել է անվճար բուժօգնություն:


Բացի այդ 2017 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին իր գործունեությունն է շարունակել ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում գտնվող «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնը, որտեղ սիրիահայերը ստացել են անվճար բժշկական խորհրդատվություն, իսկ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին շարունակվել են «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ-ի կողմից Հայաստան տեղափոխված սիրիահայ և իրաքահայ փախստական երեխաների համար ատամնաբուժական և ակնաբուժական անվճար ծառայությունների մատուցման աշխատանքները:


Նախարարությունը «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»     ՀԿ-ի միջոցով իրականացրել է մի շարք բարեգործական ծրագրեր՝ 2017 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի կողմից տրամադրված գրության հիման վրա Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը ֆինանսական աջակցություն է տրամադրել 76, իսկ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ 23 սիրիահայ փախստականի՝  առողջապահական խնդիրների լուծման նպատակով:


3.Սիրիահայերի տնտեսական ինտեգրման խնդիրների լուծման ծրագրի շրջանակում՝


ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը 2017 թվականի օգոստոսի 3-ին ընդունել է «Գույք հետ վերցնելու, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» N 922-Ա որոշումը, ըստ որի «Սիրիահայերի միություն» ՀԿ-ին 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման է տրամադրել Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող շենքի 2-րդ մասնաշենքի 860.5 քառ. մետր մակերեսով նկուղային և 1-ին հարկի 649.2 քառ. մետր մակերեսով տարածքները՝ գործարար ծրագիր իրականացնելու նպատակով:


ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանում զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ «ՄԵԴԻԱ ՕՆԻՔՍ» ընկերությունն ու Զբոսաշրջության և մշակույթի պրոպագանդման հիմնադրամը Դիլիջան քաղաքում իրականացրել են «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների hամահայկական փառատոնը, որին մասնակցել են նաև սիրիահայ 24 ձեռագործ վարպետ, իսկ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և «People to people international» միջազգային մարդասիրական կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում իրականացվել է սիրիահայերի ձեռքի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ սիրիահայ 30 ձեռագործ վարպետների և հրուշակագործների մասնակցությամբ:


2017 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին նախարարությունն իրականացրել է «Երեք խորհուրդ սիրիահայից Հայաստանում բիզնես հիմնելու համար» հարցազրույցների շարքը, որի շրջանակներում հանրությանն ուղղված խորհուրդներով հանդես են եկել Հայաստանում հաջողություններ գրանցած սիրիահայ փախստական գործարարները:


Նախարարությունը, որպես աշխատանքային խմբի անդամ և համակարգող, մասնակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) նախաձեռնությամբ իրականացված՝ Հայաստանում սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրման հարցերով աշխատանքային խմբի 7-րդ և 8-րդ հանդիպումներին:


ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հարավային Կովկասում տարածաշրջանային ներկայացուցչությունը Թբիլիսիում իրականացրել է բարեգործական ցուցահանդես-վաճառք, որին նախարարության և ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մասնակցել են սիրիահայ 9 ձեռագործ վարպետներ, իսկ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ 2017 թվականի դեկտեմբերի 17-19-ը «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի  սիրիահայ 8 գործարարներ մասնակցել են Դուբայի միջազգային աշնանային ցուցահանդեսին:

 

 

4.Սիրիահայերի խնդիրների հանրային իրազեկման, սոցիալական և կրթական ծրագրերի շրջանակում՝


Նախարարությունը մասնակցել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ կողմից կազմակերպված՝ «ՀՀ-ում փախստականներին և ապաստան հայցողներին մատուցվող բժշկական ծառայություններ, առկա խնդիրներ և հնարավոր լուծումներ» խորագրով աշխատանքային հանդիպմանը:


Սիրիայից և այլ հակամարտության վայրերից Հայաստան տեղափոխված անձանց համար ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ փաստաբանների պալատի, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA Rule of Law Initiative) հայաստանյան ներկայացուցչության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ մշակվել և ԱՄՆ Պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի վարչության ֆինանսական աջակցությամբ հրատարակվել է «Հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկ» գրքի հայերեն տարբերակը, ներկայումս կազմակերպվել է նաև արևմտահայերեն տարբերակի հրատարակումը:


Նախարարությունը վերոհիշյալ կազմակերպության հետ համատեղ շարունակել է իրականացնել «Իրավաբանական աջակցություն տեղահանված և հակամարտությունից տուժած անձանց համար» ծրագիրը, որը նախատեսում է անվճար իրավաբանական օգնության տրամադրում փախստականների և ապաստան հայցող, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց համար:


Քննարկումներ են կազմակերպվել «Սիրիահայերի  հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի, Անարատ հղության հայ քույրերի միաբանության հայաստանյան մասնաճյուղի, «ԱՄՔՈՐ Հայաստան» կազմակերպության, «Իզմիրլյան» և AFAF հիմնադրամների ներկայացուցիչների հետ:

ՀՀ մարզերում և Երևանում բնակվող սիրիահայ կարիքավոր 8 ընտանիքներ նախարարությունում հանդիպել են ԱՄՆ ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» վարժարանի սաների հետ, որոնք սիրիահայ յուրաքանչյուր ընտանիքին տրամադրել են դրամական օգնություն, բացի այդ նախարարության միջնորդությամբ Հայոց բանակում ծառայող 3 զինվոր ունեցող սիրիահայ Կազանջյան ընտանիքը դրամական պարգև է ստացել ԱՄՆ «Հովնանյան» վարժարանի 7 սաների կողմից:


Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N1439-Ն որոշման համաձայն 2017-2018 թթ. ուսումնական տարվա 441 սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է ֆինանսական միջոցներ՝ 20,000.0 հազ. ՀՀ դրամի չափով: Ուսման վարձավճարի 60%-ը փոխհատուցվում է ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության, «Սուրբ Սարգիս» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:


Ի կատարումն N1 հավելվածի 95-րդ կետի նախարարությունը շարունակում է համագործակցել սիրիահայ փախստականների հիմնախնդիր­ներով զբաղվող պետական  մարմինների,  համահայ­կական, միջազգային կազմակերպությունների  և հոգևոր կառույցների հետ, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ միասին համակարգում է այլ կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի բաղադրիչների, ինչպես նաև շահառուների ընտրությունը: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ից բացի նախարարությունը շարունակում է համագործակցությունը նաև սիրիահայերի կողմից Հայաստանում ստեղծված այլ՝ «Հալեպ» հայրենակցական բարեսիրական, «Քեսաբ» հայրենակցական միավորում, «Սիրիահայերի միություն» հասարա­կական կազմակերպությունների հետ:


Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար և սիրիահայերի մասնակցությամբ իրականացված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են նախարարության պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում, հայաստանյան և սփյուռքյան լրատվական կայքերում:


2017 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում նախարարություն են դիմել 536 սիրիահայեր, ովքեր ունեցել են տարբեր ոլորտներին առնչվող 552 խնդիրներ: Դրանցից բժշկական օգնության համար դիմել է 285 սիրիահայ փախստական, աշխատանքի տեղավորման հարցով՝ 36, բնակվարձի փոխհատուցման աջակցության խնդրանքով՝ 58, կրթական հարցերով՝ 33, իրավական և այլ բնույթի հարցերով՝ 140 սիրիահայ փախստական:


Որոշման N1 հավելվածի 96-րդ կետի համաձայն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատանքների թափանցիկությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հարցերը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկումն ապահովելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստերում «Սփյուռք» բաժնի գերակա խնդիրների և գործունեության միջոցառումների ծրագրի իրականացման շրջանակում քննարկվել է նախարարության կողմից կատարված աշխատանքները՝ Սիրիայի փախստականների կրթա­կան, մշակութային, սոցիա­լական, տնտեսա­կան ինտեգրման խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերով իրականացված միջոցառումները:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: