Հաշվետվություն

Սփյուռքի նախարարության կողմից 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել են Սիրիայի փախստականների կրթական, մշակութային, սոցիալական, տնտեսական ինտեգրման խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերով նախատեսված մի շարք միջոցառումներ:


1. «Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման գործընթացի արագացում» ծրագրի շրջանակում իրականացվել են հետևյալ միջոցառումները՝


2018 թվականի փետրվար և ապրիլ ամիսներին տեղի են ունեցել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 2 նիստ, որտեղ քննարկվել են Սիրիայի փախստականներին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերի, նրանց հետ տարվող աշխատանքների, սիրիահայերին իրավական և այլ աջակցության մասին հարցերը (ըստ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիայի ծառայությունից տրամադրված տվյալների 2012 թվականից սկսած փախստականի կարգավիճակ և ապաստան է ստացել 832 սիրիահայ):


Հաշվետու ժամանակահատվածում Սիրիայի փախստականներին բնակվարձերի փոխհատուցումն իրականացվել է համահայկական, բարեգործական, հասարակական և միջազգային կառույցների («Առաքելություն Հայաստան» ԲՀԿ՝ ՄԱԿ ՓԳՀ ֆինանսավորմամբ, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության) և անհատ բարերարների աջակցությամբ:


Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում սփյուռքի նախարարության մասնակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության, Շվեդիայի զբաղվածության ծառայության, Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից կազմակերպված «Համայնքային զարգացման համար   ներդրումային   համակարգի (ՀԶՆՀ) առցանց հարթակի» (iMigrantArmenia.EU) միջոցառումը:


Նախարարությունը մասնակցել և իր աջակցությունն է ցուցաբերել նաև մի շարք բարեգործական և բարեսիրական ծրագրերին («ՍՕՍ Մանկական Գյուղեր» «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Օքսֆամ» կազմակերպության և «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից կազմակերպված ծրագրեր): 


Հաշվետու ժամանակահատվածում Կառավարության աշխատակազմ է ներկայացվել նախարարության կողմից մշակված «Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թվականների ռազմավարությանը հավանություն տալու մասին» Կառավարության որոշման նախագիծը:


2. Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցությանն ուղղված միջոցառումներ՝


Առողջական խնդիրների լուծման համար աջակցության խնդրանքով նախարարություն դիմած սիրիահայերին ցուցաբերվել է անհատական մոտեցում՝ իրականացնելով կարիքների ուսումնասիրում և գնահատում՝ նախքան պետպատվերում ընդգրկելու խնդրանքով ՀՀ առողջապահության նախարարություն գրավոր դիմելը:


2018թ. առաջին կիսամյակի ընթացքում նախարարության միջնորդագրերի հիման վրա կատարվել են կորոնորոգրաֆիայի՝ 12, ստենտավորման՝ 4, շունտավորման՝ 2 վիրահատություններ: Նշված 18 փախստականներին մատուցված բուժծառայությունների մի մասը փոխհատուցվել է պետպատվերի շրջանակներում, մյուսը՝ ՀԲԸՄ-ի, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի  (ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ), ինչպես նաև «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:


Իր գործունեությունը շարունակել է ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում գտնվող «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնը, որտեղ Սիրիայի փախստականները ստանում են անվճար բժշկական խորհրդատվություն՝ բժշկական կենտրոնում աշխատող սիրիահայ կամավոր բժիշկների կողմից:


Շարունակվել են «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի շրջանակներում ընթացիկ աշխատանքները և «Իզմիրլյան» հիմնադրամի ու բժշկական կենտրոնի հետ համագործակցությունը: 2018 թվականի առաջին կիսամյակում ծրագրի շրջանակներում տրամադրվող մի շարք բժշկական ծառայություններից օգտվել են ավելի քան 50 փախստականներ և ծրագրի շրջանակներում կատարված ծախսերը նշված ժամանակշրջանում կազմել են շուրջ 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:


«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի կողմից տրամադրված համապատասխան գրությունների հիման վրա ՀԲԸՄ-ն և Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը շարունակել են ֆինանսական աջակցություն տրամադրել սիրիահայերին՝ վերջիններիս առողջապահական խնդիրների լուծման նպատակով:


3. Սիրիահայերի տնտեսական ինտեգրման խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ՝


Սփյուռքի նախարարությունը, որպես Հայաստանում սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրման հարցերով աշխատանքային խմբի անդամ և համակարգող, (ստեղծվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) նախաձեռնությամբ 2016թ. ապրիլին), 2018 թվականի առաջին կիսամյակում մասնակցել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող Հայաստանում Սիրիայի փախստականների տնտեսական ինտեգրման հարցերով աշխատանքային խմբի հանդիպումներին, որտեղ քննարկվել են ինտեգրման հետ կապված խնդիրները և դրանց լուծման ուղիները:


2018 թվականի ապրիլին «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի հետ համատեղ (ԵՄ ֆինանսավորմամբ) նախարարությունը կազմակերպել է Մայրության և գեղեցկության տոնին նվիրված «Սիրիա­հայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով սիրիահայերի ձեռքի աշխատանքների և քաղցրավենիքի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, ինչպես նաև ապահովել է «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի աջակցությամբ մի խումբ փախստական ձեռագործ և հրուշակագործ կանանց (20 մարդ) մասնակցությունը Վրաստանում վրացահայ համայնքի կողմից կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառին:


4. Սիրիահայերի խնդիրների հանրային իրազեկման, սոցիալական մշակութային և կրթական ծրագրերի շրջանակում իրականացված միջոցառումները՝


Նախարարությունը մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիայի ծառայության կողմից նախաձեռնած «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց ինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի» շրջանակներում կազմակերպված առաջին հանդիպմանը, որտեղ քննարկվել են փախստականների առաջնահերթ խնդիրների լուծման անհրաժեշտությունը, նրանց ինտեգրման առանձնահատկությունները:


Նախարարությունը մասնակցել է նաև Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նիստերին, որտեղ հավանության է արժանացել «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության նոր ծրագիրը, որի շրջանակներում ֆինանսավորվելու է նաև սիրիահայ 50 երեխաների ամառային հանգիստը՝ կազմակերպության ղեկավարության հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: 


Շարունակվում է նախարարության, ՀՀ փաստաբանների պալատի, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA Rule of Law Initiative) հայաստանյան ներկայացուցչության համագործակցությունը՝ Սիրիայից և այլ հակամարտության վայրերից Հայաստան տեղափոխված անձանց համար «Իրավաբանական աջակցություն տեղահանված և հակամարտությունից տուժած անձանց համար» ծրագրով անվճար իրավաբանական օգնության տրամադրումը:


Քննարկումներ են կազմակերպվել «Սիրիահայերի  հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, «Հովարդ Կարագյոզյան»  ԲԲՀԿ-ի,   Անարատ  հղության  հայ  քույրերի միաբանության հայաստանյան մասնաճյուղի, «ԱՄՔՈՐ Հայաստան» կազմակերպության, «Իզմիրլյան» և AFAF հիմնադրամների ներկայացուցիչների հետ:


2018 թվականի նոյեմբերին նախատեսվում է  2018-2019 թթ. ուսումնական տարվա սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով պետական բյուջեից հատկացումներ, ինչպես նաև  ոււսման վարձավճարի փոխհատուցում մշտապես ՀԲԸՄ-ի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության, «Սուրբ Սարգիս» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:


Ի կատարումն որոշման N1 հավելվածի 95-րդ կետի նախարարությունը շարունակում է համագործակցել սիրիահայ փախստականների հիմնախնդիր­ներով զբաղվող պետական մարմինների, համահայ­կական, միջազգային կազմակերպությունների և հոգևոր կառույցների հետ, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ միասին համակարգում է այլ կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի բաղադրիչների, ինչպես նաև շահառուների ընտրությունը: Բացի այդ նախարարությունը շարունակում է համագործակցությունը նաև սիրիահայերի կողմից Հայաստանում ստեղծված այլ՝ «Հալեպ» հայրենակցական բարեսիրական, «Քեսաբ» հայրենակցական միավորում, «Սիրիահայերի միություն» հասարա­կական կազմակերպությունների հետ:


Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար և սիրիահայերի մասնակցությամբ իրականացված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են նախարարության պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում, հայաստանյան և սփյուռքյան լրատվական կայքերում:


2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախարարություն են դիմել 394 Սիրիայի փախստականներ, ովքեր ունեցել են տարբեր ոլորտներին առնչվող 402 խնդիրներ: Դրանցից բժշկական օգնության խնդրով աջակցություն ցուցաբերելու համար դիմել է 225 փախստական, աշխատանքի տեղավորման հարցով՝ 22, բնակվարձի փոխհատուցման աջակցության խնդրանքով՝ 34, կրթական հարցերով՝ 27, իրավական և այլ բնույթի հարցերով՝ 86 փախստական: Բոլոր դիմողներին ցուցաբերվել է համապատասխան օգնություն և օժանդակություն, ինչպես նաև տրվել են պարզաբանումներ:


Որոշման N1 հավելվածի 96-րդ կետի համաձայն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատանքների թափանցիկությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հարցերը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկումն ապահովելու նպատակով սփյուռքի  նախարարին կից հասարակական խորհրդի նիստերում «Սփյուռք» բաժնի գերակա խնդիրների և գործունեության միջոցառումների ծրագրի իրականացման շրջանակում քննարկվել է նախարարության կողմից կատարված աշխատանքները՝ Սիրիայի փախստականների կրթա­կան, մշակութային, սոցիա­լական, տնտեսա­կան ինտեգրման խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերով իրականացված միջոցառումները:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: