Իրավաբանական անձանց համար նախատեսված մաքսային արտոնություններ

 

1. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի համաձայն`

  • ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու հնարավորություն նախատեսող սակագնային արտոնությունները տրվում են երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) հետևյալ ապրանքների դեպքում՝

1) ապրանքներ՝ որպես օտարերկրյա հիմնադրի ներդրում կանոնադրական (պահուստային) կապիտալում (ֆոնդում)՝ այդ կապիտալի (ֆոնդի) ձևավորման համար հիմնադիր փաստաթղթերում նախատեսված ժամկետների սահմաններում։ Այդպիսի ապրանքների դեպքում սակագնային արտոնությունների կիրառման կարգը սահմանվում է ԵՏ Հանձնաժողովի կողմից.

2) մարդասիրական օգնության շրջանակներում և (կամ) տարերային աղետների, վթարների և աղետների հետևանքները վերացնելու նպատակով ներմուծվող ապրանքներ.

3) երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների, կառավարությունների գծով բարեգործական նպատակներով ներմուծվող և (կամ) անդամ պետությունների օրենսդրություններին համապատասխան որպես անհատույց օգնություն (աջակցություն), այդ թվում՝ տեխնիկական օգնություն (աջակցություն) ճանաչվող ապրանքներ՝ բացի ենթաակցիզային ապրանքներից (բացառությամբ թեթև մարդատար մեքենաների, որոնք հատուկ նախատեսված են բժշկական նպատակների համար)։


Երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների դեպքում սակագնային արտոնություններ կարող են տրվել նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով, երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերով, ԵՏ Հանձնաժողովի որոշումներով սահմանված այլ դեպքերում («Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիր, հավելված 6):

  • Զարգացող և (կամ) առավել թույլ զարգացած երկրների տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով Միությունը, «Եվրասիական տնտեսական միության մասին» Պայմանագրին համապատասխան, կարող է տրամադրել սակագնային առանձնաշնորհումներ՝ Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների և (կամ) Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ:

Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների ծագման ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածք ներմուծվում են առանձնաշնորհումների տրամադրմամբ, կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի 75 տոկոսի չափով:


Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածք ներմուծվում են առանձնաշնորհումների տրամադրմամբ, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափեր («Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիր, հոդված 36):


«Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի համաձայն` մաքսատուրքեր, հարկեր չեն վճարվում՝ մեկ առաքողի կողմից մեկ ստացողի հասցեով մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով ապրանքների ներմուծման դեպքում, որոնց ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 200 (երկու հարյուր) եվրոյին համարժեք գումարը՝ հաշվարկված Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացման պահի դրությամբ գործող փոխարժեքներով, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է այդ ապրանքների բացթողումը: Նշյալ դրույթը չի տարածվում ֆիզիկական անձան կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման վրա (Մաքսային միության մասքսային օրենսգիրք, հոդված 80, կետ 3):


«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն`


 Մաքսավճարից ազատվում են`


1) Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները: Օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը.

2) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` այդ փոխադրումների իրականացման ժամանակ.

3) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող՝ մաքսատուրքի և հարկերի արտոնություն ունեցող ապրանքները.

4) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող` Միության անդամ պետություններում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները.

5) ցուցադրման նպատակով «Ժամանակավոր արտահանում» կամ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված, ինչպես նաև դրանց ժամկետի ավարտից հետո համապատասխանաբար «Վերաարտահանում» և «Վերաներմուծում» ընթացակարգերով վերաձևակերպված Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները.

6) մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները:

 

Հայաստանի Հանրապետության օրենքով կարող են սահմանվել մաքսավճարի այլ արտոնություններ («Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 98):

 

- 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Անդամ պետությունների Մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» Մաքսային միության հանձնաժողովի թիվ 130 որոշման 7-րդ կետով սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 6-րդ հավելվածով նախատեսված սակագնային արտոնություններից տարբերվող ներմուծման մաքսատուրքերից ազատման համապատասխան դեպքերի ցանկը:

 - ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1118-Ն որոշմամբ հաստատված հավելվածովսահմանված կարգով կարգավորվում են գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանների հաստատման հետ կապված հարաբերությունները: 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: