Իրավաբանական աջակցություն

 

Ամերիկյան իրավաբանների ընկերակցությա հայաստանյան

ներկայացուցչությունը տրամադրում է անվճար իրավաբանական

օգնություն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց, փախստականներին

ապաստան հայցող անձանց:


Անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն ստանալու

նպատակով կարող եք զանգահարել անվճար հեռախոսահամարին՝ 0933939(զանգահարելու դեպքում կազմակերպությունն անմիջապես Ձեզ հետ կզանգահարի):


Հմուտ իրավաբաններն ու փաստաբանները պատրաստ են օգնել Ձեզ: Խնդիրները բազմաբնույթ են՝ նոր եք եկել Հայաստան, բայց լավ չեք պատկերացնում հաշվառման համակարգը, չգիտեք՝ ինչպես, որտեղ գրանցվել, արդյոք Ձեզ նոր անձնագիր անհրաժեշտ է, թե ոչ, ինչպես ստանալ նպաստ կամ թոշակ, բիզնես եք սկսել, բայց հարկային կամ մաքսային ծառայությունների հետ կապված խնդիրներ ունեք, կամ վարկ եք վերցրել և խնդիրներ ունեք: Նման և այլ հարցերով կարող եք դիմել հետևյալ հասցեով՝


ABA ROLI գրասենյակ (Ալեք Մանուկյան 9, 4-րդ հարկ, № 406) 

Աշխատանքային ժամեր՝ Երկուշաբթիից-ուրբաթ՝ 10:00-18:00

Էլ. հասցե՝ yelena.yarmaloyan@abaroli.org

Հեռ.՝ 060612290, 060612293, 091429561, 091203256


Կենտրոնը իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում հետևյալ հարցերով՝

  • Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ստացում
  • ՀՀ-ում բնակության օրինականացում
  • ՀՀ քաղաքացիության ստացում
  • Փախստականի կարգավիճակի ստացում
  • Կացության կարգավիճակի ձեռքբերում
  • Ծննդի պետական գրանցում
  • Ամուսնության (ամուսնալուծության) պետական գրանցում
  • Մահվան պետական գրանցում
  • Զինվորական ծառայություն
  • Սոցիալական իրավունքներ
  • Կրթության իրավունք
  • Աշխատանքի ընտրություն
  • Բժշկական օգնություն
  • Նպաստների վերաբերյալ հարցեր
  • Հաշմանդամության վերաբերյալ հարցեր
  • Հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ հարցեր
  • Մշտական բնակության հասցեում հաշվառվելու վերաբերյալ հարցեր
  • Վարորդական վկայականի ստացում
  • Անվան փոփոխման վերաբերյալ հարցեր
  • Ընտրելու իրավունք
  • Մաքսային օրենսդրություն
  • Ձեռնարկատիրական գործունեություն
  • Հարկերի վերաբերալ հարցեր
  • Այլ հարցեր

 

 

2017


«Հաճախ տրվող իրավական հարցերի ձեռնարկ» Սիրիայից և այլ հակամարտության վայրերից Հայաստան տեղահանված անձանց համար

 

 

2016

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 1246-Ն որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 951-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 15-Ի N 389-Ն որոշման մեջ փոփոխությունկատարելու մասին

 

Հայաստանի  Հանրապետության կառավարության 2016  թվականի  ապրիլի 15  N 389 - Ն որոշումը Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականներ հատկացնելու մասին

 

2015

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 22-ի N 1244 – Ն որոշումը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515 - Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N879-Ն որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 951-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  մայիսի 27-ի  N 564-Ն որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013  թվականի ապրիլի   4-ի N 334-Ն որոշման  մեջ փոփոխություններ և լրացում  կատարելու մասին


2014

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N916-Ն  որոշումը «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին»

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N803-Ն որոշումը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 951-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի  հուլիսի 17-ի N725-Ն որոշումը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի N 334-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

2013

 

Հայաստանի  Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի N1199-Ն որոշումը Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ  հայ քաղաքացիների կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով  Հայաստանի  Հանրապետություն  ներմուծված  ապրանքների  նկատմամբ  կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը թույլատրելու մասին

 

Հայաստանի  Հանրապետության կառավարություն 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N1151-Ն որոշումը Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականն անվճար ստալու դեպքերը սահմանելու մասին

 

Հայաստանի  Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N1135-Ն որոշումը պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին

 

Հայաստանի  Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 8-ի N 832-Ն որոշումը  պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին

 

Հայաստանի  Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի  6-ի N656-Ն որոշումը աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի  ապրիլի 4-ի N334- Ն  Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական վկայականները փոխանակելու մասին

 

2012

 

Հայաստանի  Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N983-Ն որոշումը պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին

 

Հայաստանի  Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 951-Ն որոշումը այն պետությունների  ցանկը  հաստատելու  մասին,  որոնց քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

20.09.2017  |  Ելույթներ

Հարգելի ներկաներ,


Այսօր մեկնարկում է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների հետ համատեղ իրականացվող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը: