Աշխարհասփյուռ սիրելի հայեր,
թանկագին հայրենակիցներ


Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտնում եւ այցելում www.mindiaspora.am կայքը, տեղեկանալու համար Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը, ՀՀ սփյուռքի նախարարության անելիքներին եւ Սփյուռքի առօրյային: Հուսով եմ ինտերնետի (համացանց) բոլոր հնարավորությունները կօգտագործենք ՀՀ կառավարության կողմից Սփյուռքին միտված քաղաքականության հիմնական դրույթները Ձեզ հասցնելու համար:

Մենք կանենք ամեն ինչ, որ կայքում տեղ գտնեն հետաքրքիր եւ կարեւոր նյութեր, տեղեկություններ, կփորձենք տեղեկատվություն փոխանցել Հայաստանում եւ գաղթօջախներում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Երախտապարտ կլինենք, եթե Ձեր կողմից արվեն առաջարկություններ եւ դիտողություններ կայքում տեղ գտած նյութերի, ծրագրերի եւ տեղեկատվության վերաբերյալ:

Խնդրում ենք բարձրացնել հիմնախնդիրներ, անել հարցադրումներ ու առաջարկություններ, որոնք առնչվում են Հայաստան-Սփյուռք կապերին: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նպաստենք ազգի միավորմանն ու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ջերմացմանը, համազգային հարցերի շուրջ ողջ հայության համախմբմանը:

Դրանք կարող են հարստացնել, գեղեցկացնել եւ առավել գրավիչ դարձնել ՀՀ սփյուռքի նախարարության կայքը, ասել է թե` Ձեր կայքը: Վստահ եղեք, որ լավագույն առաջարկներն անարձագանք չեն մնա:

Վստահ եմ, որ նաեւ աշխարհի տարբեր ծայրերում կայքեր ստեղծող շատ հայ մասնագետներ իրենց ներդրումը կունենան կայքն առավել բազմաբովանդակ դարձնելու համար:

Հարգարժան բարեկամներ, հավատացած եմ, որ մեր ինտերնետային կայքի խորագրերը ձեզ հնարավորություն կտան ծանոթանալու անվանի սփյուռքահայերի կյանքին ու գործունեությանը, Հայրենիք-Սփյուռք գործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ Սփյուռքում մեր հայրենակիցների խնդիրներին, կազմակերպությունների գործունեությանը:


Սիրով եւ անկեղծ ակնկալիքներով`
ՀՀ սփյուռքի նախարար
Հրանուշ Հակոբյան

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2012  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի 75-ամյակի ամյակի առթիվ

 

«Զարթօնք» օրաթերթի հարգարժա´ն խմբագրակազմ,

Սիրելի´ տիկին Գալաճեան,

Լիբանանահայ մեր հայրենակիցնե´ր,

15.11.2011  |  Ելույթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված

Տեղեկատվական անկյուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները