ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին կից հասարակական խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 337-Ն որոշմամբ:


Հասարակական խորհրդի աշխատակարգի օրինակելի ձևը հաստատվել է ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 52 արձանագրային որոշմամբ, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի 2016 թվականի ապրիլի 12-ի N82-Ա հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգը: Համաձայն հասարակական խորհրդի աշխատակարգի՝ նախարարության պաշտոնական կայքում զետեղվել են ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով հաստատված դիմումի ձևերը, որոնք լրացվել են հասարակական խորհրդի կազմում ընդգրկվել ցանկացող հասարակական կազմակերպությունների և անհատների կողմից:


Ներկայացված դիմումները քննարկվել են նախարարությունում և հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների և անհատների գործունեության բնույթը, հիմնական ուղղությունները, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ոլորտում մասնագիտական փորձառությունը, ոլորտին առնչվող ծրագրերի, հետազոտությունների, հրապարակումների առկայությունը, նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի և կազմակերպած գիտաժողովների, կլոր սեղանների մասնակցությունը, նրանք ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի 2016 թվականի ապրիլի 29-ի N103-Ա հրամանով ստեղծված նախարարին կից հասարակական խորհրդի կազմում:


Հասարակական խորհուրդը ՀՀ սփյուռքի նախարարին կից խորհրդակցական մարմին է: Խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ: Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ:


Խորհրդի նպատակն է նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականաց­ման ընթացքում ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ինչպես նաև աջակցել նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողու­թյուններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին կից հասարակական խորհուրդն ունի այն առանձնահատկությունը, որ բացի իր կազմում ընդգրկված հայաստանյան հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններից, ինչպես նաև հեղինակավոր և ճանաչված անձանցից,  ընդգրկում է նաև սփյուռքյան կառույցներ և սփյուռքահայերի, մի հանգամանք, որը հնարավորություն է ընձեռում աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերին ավելի տեղեկացված լինել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության գործունեությանը, քննարկել իրականացվող ծրագրերը և դրանց արդյունավետությունը: Հայաստանում մշտապես չբնակվող խորհրդի անդամ սփյուռքահայերը կարող են մասնակցել խորհրդի նիստերին հեռակա կարգով` քննարկվող հարցերի վերաբերյալ համացանցի միջոցով ուղարկելով իրենց առաջարկություններն ու դիտողությունները, ինչպես նաև հեռակոնֆերանսների միջոցով:


Երկու տարին մեկ անգամ Խորհրդի անդամների մեկ երրորդը ենթարկվում է ռոտացիայի:  Ռոտացիայի արդյունքում Խորհրդի կազմից դուրս եկած անդամը կարող է Խորհրդում ընդգրկվելու նպատակով դիմում ներկայացնել Խորհրդի կազմից դուրս գալուց միայն երկու տարի անց:


Խորհրդի գործունեության հետ կապված հարցերով կարող եք դիմել հետեւյալ հասցեով` ք.Երեւան, Վազգեն Սարգսյան փ.3, զանգահարել (374) (010) 58-56-01 (802) (010)58-91-57 հեռախոսահամարներով, կամ գրել մեզ min_diaspora@yahoo.com էլ. հասցեով:

Կցված նյութեր`

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: