Իրավաբանական անձանց համար նախատեսված հարկային արտոնություններ.


 1. ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն. 


Ավելացված արժեքի հարկից ազատվում է` օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկ վճարողի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծումը, եթե այդ ապրանքները կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված ապրանքները ներմուծման օրվանը հաջորդող 180 օրվա ընթացքում արտահանվում են (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններ) (ՀՀ հարկային օրենսգիրք 64-րդ հոդված, 2-րդ կետ, 37-րդ ենթակետ):

 

2. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն.


1)  ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտի (բացառությամբ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև նույն օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով  սահմանված շահութահարկի դրույքաչափ կիրառող ռեզիդենտի)` գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 39.3):


2)    ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված՝ ՀՀ ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողի շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է ստորև ներկայացված դրույքաչափերով, եթե հարկ վճարողների խումբը միաժամանակ բավարարում է հետևյալ բոլոր պայմանները՝

  • հարկ վճարողների խմբում չկան մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) վերամշակման, թանկարժեք քարերի մշակման և (կամ) իրացման, ոսկերչական իրերի արտադրության և (կամ) իրացման, թանկարժեք մետաղների արտադրության և (կամ) իրացման, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության և (կամ) իրացման ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող հարկ վճարողներ.
  • հարկ վճարողների խմբի կողմից հաշվետու տարվա ընթացքում ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ապրանքների մաքսային արժեքի, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին ՀՀ տարածքից դուրս մատուցված ծառայությունների և (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար ՀՀ տարածքից դուրս կատարված աշխատանքների արժեքի հանրագումարը կազմում է առնվազն 40 մլրդ դրամ: Ընդ որում, արտահանման ծրագրի իրականացման տվյալ հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խումբն ապահովում է ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ապրանքների մաքսային արժեքի՝ ՀՀ կառավարության կողմից սահմանվող նվազագույն մեծությունը.
  • հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների՝ ՀՀ ռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշիվներին արտահանման ծրագրին վերաբերող գործունեությունից հանրագումարային հաշվարկով մուտքագրվել է առնվազն 40 մլրդ դրամին համարժեք արտարժույթ.
  • հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողները հաշվետու տարվա ընթացքում չունեն Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից, բացառությամբ փոխառության դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված տոկոսային եկամտի ստացման ենթակա եկամուտներ:

Վերոնշյալ բոլոր պայմանները միաժամանակ բավարարող՝ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է՝


ա) 5 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճարողների խմբի կողմից հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ապրանքների մաքսային արժեքի, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների և (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված աշխատանքների արժեքի հանրագումարը կազմում է առնվազն 40 մլրդ դրամ.

բ) 2 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճարողների խմբի կողմից հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ապրանքների մաքսային արժեքի, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների և (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված աշխատանքների արժեքի հանրագումարը կազմում է առնվազն 50 մլրդ դրամ («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, 33 հոդված, 1.1-ին մաս):


3)    Շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները իրենց կողմից` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 36):


4)    Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացված գործունեությունից` օրենքով սահմանված կարգով  շահագործող հանդիսացող հարկ վճարողի հաշվետու տարվա շահութահարկի գումարը ազատ տնտեսական գոտու շահագործում իրականացնելու ժամանակահատվածի համար նվազեցվում է 100 տոկոսով տոկոսը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 39.1):


5)    «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով եկամուտ չեն «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները մասով:


Միաժամանակ, ծախս չեն համարվում` «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտների ստացման հետ կապված ծախսերը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, 8-րդ և 11-րդ հոդվածների նախավերջին պարբերություններ):

6)   Շահութահարկի վճարումից ազատվում են ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկատուները` իրենց կողմից ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամտի մասով («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 36.3):

 

3. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն`

  • ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից ԱՏԳԱԱ 841920000, 841990150, 8422 (բացառությամբ 842211000 և 842290100 ծածկագրերի), 8426, 8429, 8430, 8435, 8441, 84431, 8452 (բացառությամբ 845210 և 845290000 ծածկագրերի), 8453, 8475, 8478, 8479, 85023100 կամ 870410 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է, բացառությամբ ստորև սահմանված դեպքերի`

1) հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը պակաս է 70 մլն դրամից.

2) հայտարարագրման օրվանից երկու տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կազմում է 70 մլն դրամ և ավելի.

3) հայտարարագրման օրվանից երեք տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցում է 300 մլն դրամը:

ԱԱՀ վճարողների կողմից ԱՏԳԱԱ 250510, 250900, 251820, 2836, 3901, 3902, 3903, 3904, 3905, 3906 ծածկագրերին դասվող ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով:


Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, վերը նշված ապրանքներից բացի, այլ ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը («Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 61):

  • ԱԱՀ վճարողները ազատվում են ԱԱՀ-ից, մասնավորապես, հետևյալ գործարքների և գործառնությունների մասով`

1) դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների իրացումը.

2) ԱՏԳ ԱԱ դասակարգչի 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի և մասերի, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ապրանքախմբի ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմացուների և տնկանյութի, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ դասակարգչի 0106 41 000, 0106 90 00 90, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող ապրանքների իրացումը.

3) ապահովագրական և վերաապահովագրական գործառնությունները, ներառյալ` դրանց հետ կապված ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

4) բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային կազմակերպությունները և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող հիմնական ֆինանսական գործառնությունները և ծառայությունները

5) «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով նախաձեռնողի կողմից ակտիվների վաճառքն արժեթղթավորման հիմնադրամին կամ վաճառողին, վաճառողի կողմից ակտիվների վաճառքն արժեթղթավորման հիմնադրամին, ինչպես նաև «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում նախաձեռնողի կողմից արժեթղթավորման հիմնադրամից ակտիվների հետգնումը կամ արժեթղթավորման հիմնադրամի հետ ակտիվների փոխանակումը.

6) բժշկական տեխնիկայի և պարագաների, բուժօգնության, բուժսպասարկման (այդ թվում կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների, բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

7) միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

8) հասարակական (այդ թվում` բարեգործական) և կրոնական կազմակերպությունների կողմից անհատույց սպառումը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի իրացումը.

10) թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատների (ԱՏԳ ԱԱ ծածկագիր-7106, 7108, 7109, 7110, 7113, 7115) իրացումը.

11) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ` բարեգործական), կրոնական և նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության ԱԱՀ վճարողների կողմից:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, ինչպես նաև ԱԱՀ-ից ազատվող ապրանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը.

12) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող մշակութային արժեքները.

13) Անմիջական արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված ձեռագործ գորգերի (ծածկագիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի 570110, ԱՏԳԱԱ-ի 570210) իրացումը.

14) ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող և (կամ) ծխախոտի արտադրանք ներմուծող չհանդիսացող անձանց կողմից ծխախոտի արտադրանքի իրացումը.

15) խաղատների գործունեության կազմակերպումը.

16) դիզելային վառելիքի ներմուծումը և (կամ) օտարումը.

17) շահումով խաղային ավտոմատների շահագործումը.

18) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.

19) ազատ տնտեսական գոտու կազմակերպչին և ազատ տնտեսական գոտու շահագործողին ծառայությունների մատուցումը, ազատ տնտեսական գոտու տարածքում ապրանքների մատակարարումը («Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, 15 հոդված):


«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենք, որով հաստատվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում

 

4. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն.


Ակցիզային հարկով չեն հարկվում`


ա) Հայաստանի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա արտահանված ապրանքների (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների) օտարումը (իրացումը), եթե առկա է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված փաստաթուղթը.

բ) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգից տարբերվող` ԵՏՄ միասնական ու Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ընթացակարգերով ներմուծվող և արտահանվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.

գ) օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, պետությանը հանձնված տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը և օտարումը.

դ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքները, որոնց ներմուծումը «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում.

ե) 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի օտարումը կոնյակ արտադրող այլ անձանց.

զ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը օդանավակայանում գործող անմաքս առևտրի խանութի կազմակերպչին:

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի այլ արտոնություններ («Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 6):


Ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատեր հանդիսացող) համար նախատեսված հարկային արտոնություններ.


5. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն`

  1. Հարկվող օբյեկտի որոշման ժամանակ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկ վճարողի համախառն եկամուտը օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաև այլ գործունեությունից ստացված եկամտի չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացված եկամուտների հանրագումարում չի գերազանցում տասը տոկոսը («Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8):
  2. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով` նվազեցվող եկամուտներ է համարվում, մասնավորապես, ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկատուների` ձեռագործ գորգերի իրացումից եկամուտը («Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 6, ենթակետ 31):
  3. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով` նվազեցվող եկամուտներ են համարվում, մասնավորապես, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկ վճարողների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները:

Միաժամանակ, ծախս չեն համարվում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկ վճարողների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտների ստացման հետ կապված ծախսերը («Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 6, 35-րդ ենթակետ և հոդված 17, 3-րդ մաս):


«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով («Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 10, 1-ին մասի 1.1-ին կետ):

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28

ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵՅԼԵՐՅԱՆԻՆ


Բա´րև, հրա´շք փոքրիկ,

Սիրով ու ջերմությամբ եմ շնորհավորում քեզ «Բոլորից լավը» հաղորդմանը քո ունեցած փայլուն մասնակցության  և հաղթանակի առիթով:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: