Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




Հայտարարություն հրատարակչությունների համար
Սկզբնաժամկետ` 2018-11-09
Վերջ` 2018-11-30

Տեղեկացնում ենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը 2019 թվականին իրականացնելու է Սփյուռքում գործող հայկական դպրոցներին, կրթական հաստատություններին, մանկապարտեզներին, հայոց լեզվի ուսուցման խմբակներին, դասարաններին և այլ հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրման պետական ծրագիր: Նշված ծրագրի կատարման համար առաջարկում ենք ՀՀ տարածքում գործող բոլոր հրատարակչություններին մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը ՀՀ սփյուռքի նախարարություն ներկայացնել իրենց կողմից հրատարակված ուսումնական և այլ ուսումնաօժանդակ նյութերի վերաբերյալ տեղեկատվություն հետևյալ բացվածքով`

  1. ցանկը,
  2. տեխնիկական բնութագիրը
  3. տպաքանակը
  4. միավորի արժեքը, ինչպես նաև վաճառքի պայմանները,

Նշված տեղեկատվության հիման վրա դասագրքերի և օժանդակ նյութերի ձեռքբերումը, իրականացվելու է սփյուռքի կրթական հաստատությունների կողմից ներկայացվող պահանջարկի հիման վրա:


Խնդրում ենք պահանջվող տեղեկատվությունը ուղարկել books.diaspora@gmail.com, էլ. հասցեով:


Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Համահայկական ծրագրերի վարչություն՝ +347 10 58-56-01 (8-07) կամ +374 60 500-830 հեռախոսահամարներով կամ այցելել Վազգեն Սարգսյան 3:

 

ՀՀ սփյուռքի նախարարություն


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: