Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




«Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյակին նվիրված գիտաժողով
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2018-10-19
Վերջ` 2018-10-19
Երկիր` Հայաստան

ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Մխիթարյան միաբանությունը 2018թ. հոկտեմբերի 19-ին Երևանում կազմակերպում են «Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյակին նվիրված գիտաժողով:


Լինելով ցայսօր հրատարակվող հայերեն ամենաերկարակյաց պարբերականը,  որի էջերում արծարծվել և վերլուծվել են ազգային կյանքի կարևորագույն ու հրատապ խնդիրներ, հրապարակվել բնագիտական, տնտեսագիտական, պատմագիտական, բանասիրական, աստվածաբանական, լեզվաբանական, մատենագիտական, գեղարվեստական, ուսումնական և Հայ եկեղեցու պատմությանն առնչվող հազարավոր արժեքավոր նյութեր, «Բազմավէպ»-ը մեր օրերում էլ ամենանշանավոր հայ պարբերականներից է և շարունակում է ներկայանալ  հայագիտական հարուստ ու արժեքավոր  նյութերով:


Հանդեսի հոբելյանին նվիրված գիտաժողովը կլինի նաև գնահատանքի յուրօրինակ դրսևորում: Գիտաժողովում կներկայացվեն զեկուցումներ ըստ հայագիտության տարբեր ուղղությունների, կծավալվեն բանավեճեր ու քննարկումներ:


Իրենց մասնակցությամբ գիտաժողովը կպատվեն պետական այրեր, հոգևոր հայրեր, հայտնի մտավորականներ Հայաստանից և արտերկրից:


Գիտաժողովի բացումը տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 24), սույն թվականի հոկտեմբերի 19-ին, ժամը 1000-ին:


Մանրամասն տեղեկությունների համար դիմել՝


ՀՀ սփյուռքի նախարարություն
Հեռ.՝ 010 585 601 (701), 060 500 710
Էլ. հասցե՝ panarmeniaorg@gmail.com,

hmekv@mindiaspora.am

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

Հեռ.՝ 010 581 853
Էլ. հասցե՝ viktor-katvalyan@mail.ru  


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հոկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: