Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




«ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ - 2018
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2018-02-28
Վերջ` 2018-12-01
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

Նվիրվում է Հայաստանի  Հանրապետության, Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյաններին

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2018 թվականի մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարում են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում`


1.    «Մայրենիի պաշտպան» (կազմակերպությունների համար), հայտադիմում


2.    «Լավագույն հայկական կրթօջախ»հայտադիմում


3. «Էրեբունի–Երևան 2800» և «Սարդարապատից Արցախ» մանկապատանեկան լավագույն   ստեղծագործությունների մրցույթ:   


«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:


1. «Մայրենիի պաշտպան» (կազմակերպությունների համար) մրցույթի նպատակն է խրախուսել սփյուռքյան կառույցներին, որոնք մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, երիտասարդության հայեցի լեզվամտածողության ձևավորման, հայեցի կրթության և դաստիարակության, Սփյուռքի գրական-գեղարվեստական կյանքի զարգացման բնագավառում:

Մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող համահայկական, համայնքային կազմակերպություններ, հայագիտական, գիտակրթական, մշակութային հաստատություններ: Կարևորվում են հայապահպանական, լեզվապահպանական գործունեության՝ հատկապես վերջին երեք տարում իրականացրած արդյունավետ ծրագրերն ու միջոցառումները, ձեռնարկած նախաձեռնությունները, գրական, լեզվագիտական հետազոտությունները, հրատարակությունները, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության, Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյաններին նվիրված ձեռնարկները:


2. «Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթի նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման, սերունդների հայեցի կրթության և դաստիարակության, հայապահպանական ծրագրերի իրականացման գործում նշանակալի ներդրում ունեցող հայկական ամենօրյա և մեկօրյա կրթօջախներին, լեզվուսուցման խմբեր-խմբակներին, կենտրոններին, դասընթացներին, խթանել նրանց ստեղծումն ու ազգապահպան գործունեությունը: Կարևորվում են 2018թ. համազգային երկու խոշոր՝ Հայաստանի Հանրապետության, Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանական իրադարձությունների նվիրված միջոցառումներն ու ծրագրերը:


3. «Էրեբունի–Երևան 2800» և «Սարդարապատից Արցախ» մանկապատանեկան լավագույն   ստեղծագործությունների մրցույթ (նկար, քանդակ, երգ, երաժշտական ստեղծագործություն, շարադրություն, բանաստեղծություն, պատմվածք, էսսե).     նպատակ ունի նպաստել հայրենասիրական զգացումների, ազգային ինքնագիտակցության, պատմական և մշակութային գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը և  նվիրվում է Երևանի հիմնադրման 2800 և Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանական իրադարձություններին:


Աշխատանքները ներկայացնելիս պետք է նշել հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, ստեղծագործության անվանումը, ղեկավարին, բնակության երկիրը, քաղաքը, հասցեն (էլեկտրոնային) և հեռախոսահամարը, ինչպես նաև կրթօջախը, մշակութային հաստատությունը, մանկապատանեկան կենտրոնը, արվեստի դպրոցը կամ խմբակը, ,ուր սովորում է ստեղծագործության հեղինակը (տվյալները թերի ներկայացնելու դեպքում հայտը չի ընդունվի):


Մրցույթն անցկացվում է երկու փուլով.

  1. Համայնքներում, կրթամշակութային հաստատություններում անցկացվում է մրցույթի առաջին փուլը, որի արդյունքում ընտրված ստեղծագործություններն ուղարկվում են ՀՀ սփյուռքի նախարարություն:
  2. Երկրորդ փուլում նախարարության կողմից ձևավորված մրցութային հանձնախումբը աշխատանքների գնահատման արդյունքում հայտարարում է մրցույթի հաղթողներին:

 

Բացի «Էրեբունի–Երևան 2800» և «Սարդարապատից Արցախ» մանկապատանեկան լավագույն ստեղծագործությունների մրցույթից, մյուս երկու՝ «Մայրենիի պաշտպան» (կազմակերպությունների համար) և «Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթներին չեն կարող մասնակցել նախորդ երեք տարիների մրցանակակիրները (գլխավոր, հատուկ, 1-ին և 2-րդ կարգի մրցանակներ):

 

ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՄԻՆՉԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը:

 

Մրցույթների արդյունքները կամփոփվեն 2018 թ. դեկտեմբերից մինչև 2019 թ. հունվարը:


Մասնակցության հայտադիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել.

- կրթության մասին փաստաթուղթ (պատճենը),

- համայնքի, կառույցի կամ դպրոցի կողմից տրված բնութագիր-երաշխավորագիր (հաստատված կնիքով և ղեկավարի ստրոագրությամբ),

- յուրաքանչյուր անվանակարգի համար դիմողի գործունեության նկարագիր,

- նյութեր, այդ թվում՝ տեսանյութեր, որոնք կփաստեն մրցանակաբաշխությանը դիմողների կողմից իրականացված հայապահպանական ծրագրերի մասին:

Մրցութային հանձնախումբը կարող է դիմել հայտատուին` վերջինիս գործունեությունը լուսաբանող լրացուցիչ տպագիր նյութեր, գրքեր, հրատարակություններ, տեսաերիզներ, լուսանկարներ և այլ լրացուցիչ նյութեր տրամադրելու խնդրանքով:


Ներկայացված հայտերը կուսումնասիրվեն մասնագիտական մրցութային հանձնախմբերի կողմից:


Հայտադիմումը կարող եք ներբեռնել www.mindiaspora.am նախարարության պաշտոնական կայքէջից կամ www.hayernaysor.am էլեկտրոնային թերթից, լրացնել, ստորագրել և համայնքային/երիտասարդական կազմակերպության (կամ եկեղեցու) կամ կրթօջամշակութայինխի կողմից տրված երաշխավորագրի հետ միասին ուղարկել gitakrtakan.diaspora@yandex.ru, gitakrtakan.diaspora@gmail.com, books.diaspora@gmail.com, mshakuyt.diasopora@mail.ru էլեկտրոնային հասցեներին:


«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2018թ. մրցույթների արդյունքների և մրցանակների բաշխման հանդիսավոր արարողության մասին տեղեկատվությունը կտեղադրվի ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջում` www.mindiaspora.am կամ www.hayernaysor.am «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթում:


Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժին +374 10 58-56-01 (7-00), +374 60 500-830 հեռախոսահամարներով: 

 

 ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: