Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




«Իմ Հայաստան» hամահայկական փառատոն
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2018-02-01
Վերջ` 2018-05-01
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Մշակույթ

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

«Իմ Հայաստան»

hամահայկական փառատոնի վերաբերյալ

Սիրելի´ հայրենակիցներ,


ՀՀ սփյուռքի նախարարությունը 2018 թվականին իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական IV փառատոնը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին:


Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամ­րապնդմա­նը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակու­թա­յին ինք­նու­թյան պահպանմանն ու զարգացմանը, Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղ­ծա­գործողների միջև մշակութային կապերի խորացմանը, նոր նախա­գծերի մշակմանը:


Փառատոնը կընթանա հետևյալ ուղղություններով՝

  1. «Պարարվեստի օրեր»` հուլիսի 10-20-ը (գեղ. ղեկ.՝ Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյան), պայմաններ, հայտադիմում
  2. «Երգչախմբային արվեստի օրեր»` հուլիսի 25-30-ը (գեղ. ղեկ.՝ Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյան), պայմաններ, հայտադիմում
  3. Անհատ կատարողների ելույթներ` հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանա­կա­հատ­վածում, պայմաններ, հայտադիմում
  4. Ասմունքի համահայկական փառատոն Շուշիում` հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը[1], 
  5. «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն»` սեպտեմբերի 21-25-ը (գեղ.ղեկ,՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյան), պայմաններ, հայտադիմում
  6. «Հայ երգի օր»՝ սեպտեմբերի 26:

Առաջին անգամ Պարարվեստի օրերի շրջանակներում, Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ համագործակցությամբ, կանցկացվի Պարարվեստի գործիչների հավաք, հայտադիմում (հուլիսի 12)[2]:


Փառատոնին կարող են մասնակցել Սփյուռքի տարբեր համայնքների պարային համույթներ, երգչախմբեր, նվագախմբեր և անհատ կատարողներ:


Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատ կատա­րող­ներ Հայաստանի և Արցախի Հանրապետություններից:


Փառատոնի շրջանակներում նախատեսված են համերգներ Երևանում, մարզերում և Արցախում, էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրերում, վարպետության դասընթաց­ներ պարուսույցների և խմբավարների համար:


Հայտերը կընդունվեն մինչև ս.թ. մայիսի 1-ը:


Մասնակիցների ընտրությունը կկատարի «Իմ Հայաստան» համահայկական փառա­տոնի կազմ­կո­մի­տեն՝ ըստ տրամադրված տեսանյութերի և ձայնագրութ­յունների:



«Իմ Հայաստան» համահայկական փառա­տոնին մասնակցության պայմանները


«Իմ Հայաստան» համահայկական փառա­տոնին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտաձևերը և ուղարկել էլեկտ­­րո­­­­­նա­յին փոստի հետևյալ հասցեներով` imhayastan.paraton@yahoo.com, office@imhayastan.am:


ՀՀ սփյուռքի նախարարությունը փառա­տոնի շրջանակներում պատրաստ է հոգալ մասնա­կիցների սննդի ծախսերը (4 օր), անհրաժեշտության դեպքում տրամադրել հյուրատուն (3 գիշեր), վարձակալել համա­պա­տաս­խան դահլիճներ և տեխնիկական անհրաժեշտ միջոցներ, ապահովել փո­­­­­խադ­­­րա­միջոցով, իրականացնել միջո­ցա­ռումների կազմակերպական աշխատանք­ները:


Նախարարությունը կարող է աջակցել ՀՀ մուտքի արտոնագրի անվճար ձեռքբերման հարցում (կարիքի դեպքում խնդրում ենք տեղեկացնել ժամանումից առնվազն 45 օր առաջ): 


Մասնակիցները պետք է նախապես տրամադրեն մինչև 20 րոպե տևողությամբ համերգային ծրագիր (3-5 համար)՝ նկատի առնելով փառատոնի այս տարվա խորագիրը, վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած ելույթները ներկայացնող որակյալ նյութեր՝ տեսագրություններ և լուսանկարներ:


Փառատոնի անցկացման վերջնական ծրագիրը կկազմվի հայտերն ամփոփելուց հետո: Ուստի խնդրում ենք խստագույնս պահպանել դրանց ուղարկման ժամկետը, ինչը կերաշխավորի տվյալ խմբի կամ անհատի մասնակցությունը փառատոնին, ներառումը միջոցառումներն ամփոփող գրքույկում:


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Իմ Հայաստան» համահայ­կա­կան փառատոնը համակարգող աշխատակազմի գրասենյակ (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, հեռ.՝ (+374 10) 58 56 01 (702), (+374 11) 73 07 21) կամ այցելել http://imhayastan.am ­կայքէջը:

 

 

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

«Իմ Հայաստան» համահայ­կա­կան

փառատոնը համակարգող աշխատակազմ

ղեկավար՝ Էդվարդ Եսայանց  



[1] Ասմունքի համահայկական փառատոնին վերաբերող հարցերով կարող եք զանգահարել +(374) 477 3-15-99, (374)97 24-20-64 հեռախոսահամարներով կամ գրել avanshushi@hotmail.com էլեկտրոնային հասցեին (համա­կար­­գող՝ Սարգիս Գալստյան):


[2] Պարարվեստի գործիչների հավաքին կարող են մասնակցել սփյուռքյան պարախմբերի ղեկավարները: Եթե Ձեր ղեկավարած պարախումբը մասնակցում է փառատոնին, խնդրում ենք երկու հայտաձևն էլ լրացնել: Ստացված հայտերն ամփոփելուց հետո մասնակիցները կտեղեկանան հավաքի անցկացման ծրագրին: 


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Ապրիլ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: