Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» 2018 թվականի ծրագիրը
Սկզբնաժամկետ` 2018-01-24
Վերջ` 2018-12-25

Հարգելի´ հայրենակիցներ,


ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում 2009 թվականից իրականաց­նում է «Մեր մեծերը» ծրագիրը, որի գլխավոր նպատակը մեր հռչակավոր մեծերի հայրենանվեր գործունեությունը սերունդներին ներկայացնելն ու նրանցում հայրենասիրության զգացում ձևավորելն է:


Հայրենանվեր անհատների ճանաչողությունը նպաստում է հայապահպանության հիմնախնդրի լուծմանը, երիտասարդության շրջանում ազգային արմատների ճանաչմանն ու ազգային ինքնության ամրապնդմանը:


2018 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր, նավթարդյունաբերող Միքայել Արամյանցի, գրող-երգիծաբան և լրագրող Հակոբ Պարոնյանի, գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանի, դերասան, Վահրամ Փափազյանի, ինչպես նաև Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրների և հերոսների անունները:


Ծրագրի շրջանակներում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կրթամշակութային հաստատություններում կազմակերպվում են մեծարման միջոցառումներ (համաժողովներ, պոեզիայի տոներ, շարադրությունների մրցույթներ, համերգներ, բաց դասեր, հրատարակվում են գրքույկներ, պատրաստվում են խտասալիկներ և այլն):


Իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվությունը տարվա ընթացքում պարբերաբար տրամադրվում է նախարարությանը, նյութեր են պատրաստվում և տեղադրվում «Հայերն այսօր» պարբերականում (http://hayernaysor.am/):


Սիրելի´ հայրենակիցներ,


Դարձե´ք ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի մասնակիցը՝ 2018 թվականի ձեր ձեռնարկները նվիրելով նաև «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկված նշանավոր անձանց՝ տարվա ընթացքում կազմակերպելով նրանց նվիրված միջոցառումներ:


Նյութերը խնդրում ենք ուղարկել panarmenianprograms@mindiaspora.am էլեկտրոնային հասցեին:


Տեղեկությունների համար կարող եք այցելել ՀՀ սփյուռքի նախարարություն (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3) կամ զանգահարել (+374 10) 585 601 (700), (+374 60) 500 830 հեռախոսահամարներով:


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Օգոստոս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: