Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




ՀՀ տարածքում գործող հրատարակչություններին հասցեագրված հայտարարություն
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2017-10-19
Վերջ` 2017-11-01
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

Տեղեկացնում ենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը 2018 թվականին ևս շարունակում է Սփյուռքում գործող հայկական դպրոցներին, կրթական հաստատություններին, մանկապարտեզներին, հայոց լեզվի ուսուցման խմբակներին, դասարաններին և այլ հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրման պետական ծրագիրը:


Դասագրքերի և օժանդակ նյութերի ձեռքբերումը, որպես կանոն, իրականացվում է կրթական հաստատությունների կողմից ներկայացվող պահանջարկի հիման վրա:


Այդ կապակցությամբ առաջարկում ենք ՀՀ տարածքում գործող բոլոր հրատարակչություններին մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը ՀՀ սփյուռքի նախարարություն ներկայացնել իրենց կողմից հրատարակված ուսումնական և այլ ուսումնաօժանդակ նյութերի ցանկը նկատի առնելով հետևյալ պահանջները՝

  1. տեխնիկական բնութագիրը,
  2.  միավորի արժեքը,
  3.  տպաքանակը:

Ամբողջությամբ լրացված փաստաթղթերի փաթեթը կարող եք ուղարկել books.diaspora@gmail.com, էլ. հասցեով:

 

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչություն՝ +34710 58-56-01 (7-00) կամ +37460 500-830 հեռախոսահամարներով կամ այցելել Վազգեն Սարգսյան 3:

 

 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: