Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




Հայկական առևտրային ցանցի 3-րդ գործարարը ֆորում
Սկզբնաժամկետ` 2017-09-19
Վերջ` 2017-09-19

Հարգելի՛ հայրենակիցներ, գործարարներ,


Տեղեկացնում ենք ձեզ, որ Հայկական առևտրային ցանցի 3-րդ գործարարը ֆորումն անցկացվելու է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում՝ ՀՀ սփյուռքի նախարարության և այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ: Բիզնես ֆորումը տեղի կունենա համահայկական համաժողովի երկրորդ օրը (սեպտեմբերի 19) ժամը 11.00-ից 13.00-ը և 15.00-ից 17.00-ը: Ֆրումին մասնակցելու են Հայաստանի և Սփյուռքի բարձրաստիճան պաշտոնյաներ, ոչ կառավարարական կազմակերպությունների, բիզնես ընկերությունների ներկայացուցիչներ պետական և մասնավոր հատվածից:


Երկու տարին մեկ անգամ անցկացվող այս միջոցառումների նպատակն է աջակցել աշխարհի հաջողակ հայ գործարարների միջև կապերի հաստատմանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև հայկական բիզնես ցանցի ընդլայնմանն ու համատեղ փոխշահավետ նախաձեռնություններին՝ նպաստելու Հայաստանի տնտեսության և հայկական համընդհանուր բիզնես հանրության և բիզնես միջավայրի զարգացման գործին:


Հրավիրում ենք աշխարհասփյուռ հայ գործարարներին, ինչպես նաև ՀԱՑ-ի անդամ չհանդիսացող հայկական առևտրաարդյունաբերական պալատներին և գործարարների միություններին մասնակցելու գալիք նիստին և ֆորումին: Միջոցառումներին մասնակցելն անվճար է, սակայն մասնակիցները հոգում են իրենց կեցությունը և ճանապարհածախսը:


Ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ, որը կտեղադրվի ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջում (www.mindiaspora.am) և կուղարկվի միջոցառմանը մասնակցելու հայտ ներկայացրած անձանց:


Միջոցառումներին մասնակցելու ցանկության դեպքում կարող եք լրացնել գրանցման հայտադիմումը և ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն՝ հայտադիմումի մեջ նշված էլ. փոստերին:

 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑ

 

 


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: