Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ 6-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Տեսակ` Համաժողովներ
Սկզբնաժամկետ` 2017-09-18
Վերջ` 2017-09-20
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի նախաշեմին 2017թ. սեպտեմբերի 18-20-ին Երևանում անցկացվելու է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական 6-րդ համահայկական համաժողովը:


Համաժողովին մասնակցելու են պետական, քաղաքական, հասարակական գործիչների, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ Սփյուռքից, Հայաստանից և Արցախից:


Համաժողովին ներկա են գտնվելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ:


Համաժողովի ընթացքում կազմակերպվելու են առանձին բաժանմունքների նիստեր հետևյալ թեմաներով՝

  1. Հայաստանի տնտեսության զարգացում,
  2. Տարածաշրջանային մարտահրավերներ և ազգային անվտանգության օրակարգ,
  3. Արտաքին քաղաքականության օրակարգ և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացում,
  4. Հայապահպանության հիմնախնդիրներ:

Համաժողովի ընթացքում նախատեսվում են ընդունելություններ ՀՀ Նախագահի, ՀՀ Վարչապետի կողմից, այցելություններ ՀՀ Ազգային ժողով, ՀՀ պաշտպանության նախարարություն, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Եռաբլուր զինվորական պանթեոն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

20.09.2017  |  Ելույթներ

Հարգելի ներկաներ,


Այսօր մեկնարկում է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների հետ համատեղ իրականացվող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը: