Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ»
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2017-07-12
Վերջ` 2017-07-18
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

Հարգելի՛ ուսանողներ,

 

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը` Ուսանողական խորհրդի, Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի, Ավագների խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության աջակցությամբ 2017թ.-ի հուլիսի 12-18-ը արդեն չորրորդ տարին Արցախի Հանրապետությունում կազմակերպում է «Համահայկական ուսանողական ռազմական բանակում» ծրագիրը:

 

Ծրագրի շրջանակում նախատեսվում են ռազմական տեսական և գործնական պարապմունքներ, աշխարհաքաղաքական թեմաներով դասընթացներ, հանդիպում ներքաղաքական, հասարակական գործիչների հետ, քննարկումներ, արշավներ Արցախի պատմամշակութային վայրեր, սպորտային, ինտելեկտուալ, մշակութային մրցույթներ, ուսանողական ժամանցի կազմակերպում և այլն:

 

Ծրագիրը նպատակ ունի զարգացնելու ուսանողների ռազմական գիտելիքները, բարձրացնելու ռազմահայրենասիրական ոգին, ամրապնդելու ազգ-բանակ կապը, նաև պատրաստելու իրազեկ, մրցակցային և ինտելեկտուալ կադրեր:

 

Ծրագրին կարող են դիմել ուսանողներ բոլոր բուհերից:

 

Աշխատանքային լեզուն հայերենն է:

 

«Համահայկական ուսանողական ռազմական բանակում» ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է մինչև հունիսի 10-ը ներառյալ լրացնեն մասնակցության հայտը և ուղարկեն stud-dep@ysu.am էլ. փոստի հասցեին:

 

ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ

Հեռ.՝ (+374 60) 710191, (+374 60) 710192

Էլ. փոստ՝ stud-dep@ysu.am

Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/YSUStudentAffairsCentre/?fref=ts

Կայք՝ http://ysu.am/calendar/hy/1493813380


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

20.09.2017  |  Ելույթներ

Հարգելի ներկաներ,


Այսօր մեկնարկում է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների հետ համատեղ իրականացվող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը: