Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




ՀՀ սփյուքի նախարարության 2017 թվականի 2-րդ եռամսյակի կարևորագույն ձեռնարկներն ըստ շաբաթների և պատասխանատուների
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2017-04-02
Վերջ` 2017-06-30
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

 

 

 

Կատարման ժամկետը

Շաբաթվա կարևոր միջոցառման անվանումը

Միջոցառման նկարագրություն

Համակարգող

Պատասխանատու

1.

Ապրիլի

2-9-ը

Մայրության մեծարման շաբաթ

- Ապրիլի 7-ին, ժամը 12:00-ին - Սփյուռքահայ կանանց (այդ թվում բազմազավակ մայրերի) մեծարման և պարգևատրման միջոցառում. (Արցախյան պատերազմում զոհված կանանց, մայրերի մեծարում)

- «Մայրս պատկերն է Մայր Հայրենիքի» խորագրով միջոցառումների (ցերեկույթ, երեկո և այլն) կազմակերպում սփյուռքյան կառույցներում

Վ. Մելիքյան

Գ.Գյանջումյան

 

 

 

 

 

Գ.Գյանջումյան

 

 

 

 

2.

Ապրիլի

9-16-ը

Հայաստանը սփյուռքահայ երիտասարդների աչքերով

- Հայրենադարձների նախաձեռնությամբ «Մաքուր և կանաչ Հայաստան» շարժման զարգացում

- Ապրիլի 11-ին Հանդիպում «Արի տուն» ծրագրի մասնակից ֆրանսահայ երիտասարդների հետ:

- Հարցազրույցներ սփյուռքահայ երիտասարդների հետ:

- Ապրիլի 13-14-ին Ցուցահանդես-վաճառք սիրիահայերի մասնակցությամբ:

- Ապրիլի 15-ին ժամը 8:00-ին Լոս Անջելեսի հայ համայնքի հետ տեսաժողով

- «Վերածնունդ» նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդես-վաճառք Թբիլիսիում

- Ապրիլի 17-ին Ստամբուլահայ լուսանկարիչ Նուրան Աքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդես Թբիլիսիում

Ֆ. Զաքարյան

Գ.Արշակյան

Վ.Քոչարյան

 

Կ.Ավանեսյան

 

 

 

Է.Բաղդասարյան

 

Լ.Անտոնյան

 

 

Ռ.Հովհաննեսյան

 

 

Տ. Շագոյան

 

 

 

Տ.Շագոյան

3.

Ապրիլի

16-23-ը

Հիշողության և ոգեկոչման շաբաթ

- Ապրիլի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի շնորհանդեսի կազմակերպում

- Ապրիլի 21-ին Ցեղասպանության մասին հիշողությունների ներկայացում

- Ապրիլի 22-ին «Սփյուռք» այգու մաքրում և բարեկարգում

- Ապրիլի 23-ի գիշերին երթ Ծիծեռնակաբերդի համալիր  սփյուռքահայ երիտասարդների մասնակցությամբ

- Ոգեկոչման միջոցառում «Իմ գերդաստանի պատմությունը՝ Դեր Զորից Հայաստան»- պատմում են հայրենադարձները, որևէ ֆիլմի ցուցադրություն

- Ապրիլի 23-ին ջահերով երթեր Թբիլիսիում, Ախալցխայում, Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ծալկայում,

- Ապրիլի 23-24-ը Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք Թբիլիսիում, Բաթումում, Ախալցխայում, Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ծալկայում, Աբխազիայում, Հյուսիսային կովկասի հայ համայնքներում

Ս. Սրապիոնյան

Գ.Արշակյան

 

 

 

Գ.Արշակյան

Տ.Շագոյան

 

Ֆ.Զաքարյան

 

Ն.Մուրադյան

Լ.Անտոնյան

 

 

Է.Բաղդասարյան

Գ.Արշակյան

Վ.Վարդանյան

 

 

Տ.Շագոյան

 

 

 

Տ.Շագոյան

4.

Ապրիլի

24-30-ը

Հույսի և վերածննդի ճանապարհով

- Ապրիլի 24-ին` երթ Ծիծեռնակաբերդ սփյուռքահայերի մասնակցությամբ

- Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդների հաջողությունների հանրահռչակում, «Շարունակում եմ Իմ տոհմածառը» խորագրով միջոցառում

- Ապրիլի 27-ին «Սփյուռքի զորակցությամբ» խորագրով կլոր սեղան-քննարկում

- Ապրիլի 28-ին Հայաստանում կայացած սփյուռքահայ արվեստագետների հետ հանդիպում

Ս. Սրապիոնյան

 

 

 

Վ.Վարդանյան

Է.Բաղդասարյան

 

 

 

 

Է.Բաղդասարյան

 

 

Գ.Գյանջումյան

 

 

 

5.

Մայիսի

1-8-ը

Աշխատանքի և արարումի շաբաթ

- Մայիսի 1-ին Աբխազիայի հայ համայնքում Հայ երգի փառատոնի կազմակերպում:

- Մայիսի 2-3-ը Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառք

- Մայիսի 4-ին «Հայկական պատմամշակութային արժեքները Մերձավոր Սփյուռքում» կլոր-սեղան քննարկում

Ֆ. Զաքարյան

Տ.Շագոյան

 

Վ.Վարդանյան

Կ.Ավանեսյան

 

 

 

Տ.Շագոյան

Է.Բաղդասարյան

 

 

6.

Մայիսի

8-14-ը

Հաղթանակի քառուղիներով

- Արցախյան հերոսամարտերի մարտերի մասին նյութերի տրամադրում սփյուռքյան լրատվամիջոցներում

- Մայիսի 8-ին հանդիպում արցախյան ազատամարտի մասնակիցների հետ

- Մայիսի 8-9-ը եռատոնին նվիրված միջոցառումներ Թբիլիսիի, Բաթումի Ախալցխայի, Ախալքալաքի, Նինոծմինդայի կրթամշակութային և երիտասարդական կենտրոններում, Աբխազիայի և Հյուսիսային Կովկասի հայ համայնքներում

- Մայրսի 10-ին ժամը 10:00-ին այցելություն հաղթանակի զբոսայգի, ծաղիկների խոնարհում անմար կրակի մոտ

- Մայիսի 11-ին «Կյանք և կռիվ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրություն, հանդիպում ստեղծագործական կոլեկտիվի հետ

Վ. Մելիքյան

Վ.Վարդանյան

 

 

Վ.Քոչարյան

Ն.Մուրադյան

 

Տ.Շագոյան

 

 

 

 

 

 

 

 

Վ.Քոչարյան Հ.Հովսեփյան

 

 

Է.Բաղդասարյան

 

7.

Մայիսի

14-21-ը

Վարդանանց հետքերով

- Մայիսի 17-ին հուշ-ցերեկույթ` նվիրված խորհրդային միության հայազգի մարշալներին

- Մայիսի 18-ին մասնակցություն ազատամարտի հերոսներին նվիրված միջոցառմանը Վեդիում

- Մայիսի 18-ին ժամը 14:30-ին «Հայ վրիժառուների սխրանքերը» թեմայով դասախոսություն

Ս. Սրապիոնյան

Գ.Գյանջումյան

 

Վ.Քոչարյան

 

 

Գ.Արշակյան

8.

Մայիսի

21-28-ը

Միասնությունը՝ հաղթանակի գրավական. Սարդարապատ

- Մայիսի 21-ին «Հաղթանակների մայիսը» խորագրով հայրենասիրական երգի տոն – Հայաստան ուխտագնացության եկած սփյուռքահայերի մասնակցությամբ

- Մայիսի 27-ին այցելություն Մուսա Լեռ և Սարդարապատ

Ֆ. Զաքարյան

Գ.Գյանջումյան

Ն.Մուրադյան

Է.Եսայանց

 

 

Գ.Արշակյան

9.

Մայիսի 28-ից հունիսի 4-ը

Խաղաղ մանկություն և անվտանգ ապագա

- Հունիսի 1-ին հայրենադարձ մանուկների մասնակցությամբ բացօթյա միջոցառում (փառատոն, երգ, պար, հեքիաթասացներ, խաղեր, կավճանկարչություն)։

- Հունիսի 2-ին տեսաժողով  Նոր Ջուղայի մանկապարտեզի ներկայացուցիչների հետ

- Հունիսի 3-ին սփյուռքահայ դպրոցականների այցի կազմակերպում կենդանաբանական այգի և «Ջամբո» ժամանցային կենտրոն

Ս. Սրապիոնյան

Ն.Մուրադյան

Գ.Արշակյան

 

 

Է.Բաղդասարյան

 

 

Լ.Անտոնյան

10.

Հունիսի

4-11-ը

Հարյուրամյակների հայկական հետքը Եվրոպայում

- Հունիսի 7-ին Լեհաստանի հայ համայնքի ձևավորման 650- ամյակին նվիրված գիտական կոնֆերանս

- Հունիսի 10-ին այցելություն Էջմիածին

Վ. Մելիքյան

Կ.Ավանեսյան

 

 

Կ. Ավանեսյան

11.

Հունիսի

11-18-ը

Հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի մեկնարկ

- «Արի տուն» ծրագրի բացման նախապատրաստում և բացում (հունիսի 19-ին)

- Հյուրընկալ ընտանիքների հետ հարցազրույցների կազմակերպում

Ֆ. Զաքարյան

Գ.Գյանջումյան

 

Է.Բաղդասարյան

12.

Հունիսի

18-25-ը

Բիզնես ծրագրերի հավաքագրման և ներդրողներին ներկայացման շաբաթ

- Տեսաժողովներ հնարավոր ներդրողների հետ

- 1-ին կիսամյակում բիզնես ծրագրերի արձագանքների ամփոփում

Վ. Մելիքյան

Վ.Վարդանյան

Կ.Ավանեսյան

13.

Հունիսի

25-30-ը

Վենետիկի Մխիթարյան միաբանության 300- ամյակի միջոցառումներ

- Վենետիկի Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված գիտաժողովի անցկացում

- Նկարների ցուցահանդեսի կազմակերպում՝ նվիրված Մխիթարյան միաբանության գործունեության հանրահռչակմանը

- Հանդիպում Բազմավեպ հանդեսի հայաստանյան խմբագրակազմի հետ

Ս. Սրապիոնյան

Ն.Մուրադյան

 

 

Ն.Մուրադյան

 

 

 

 

 


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Մեծահարգ պարոն Նախագահ,


Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Արցախի Հանրապետութ­յան Նախագահ ընտրվելու առիթով:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։