Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




Հայկական վիրտուալ համալսարանի 2017 թ. գարնանային ուսումնական շրջան
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2017-04-17
Վերջ` 2017-06-20
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը ուրախությամբ տեղեկացնում է, որ մեկնարկել է 2017թ. գարնանային ուսումնական շրջանի արձանագրման փուլը:

 

Դասերը սկսվում են 2017թ. ապրիլի 17-ին և ավարտվում են 2017թ. հունիսի 20-ին:

 

Դասընթացները հասանելի են տարբեր մակարդակներով և յոթ լեզուներով (արևելահայերեն և արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, թուրքերեն):

  • Հայոց լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն 
  • Հայոց պատմություն 
  • Հայկական մշակույթ՝ ճարտարապետություն և երաժշտություն
  •  Շախմատ 

ՀՎՀ-ի մասին

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հավատարմագրված օնլայն ուսումնական հաստատություն է, որը հայագիտական առարկաներ է դասավանդում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: 2009-ին մեկնարկած ՀՎՀ-ի դասընթացները բաց են հայագիտական առարկաներով հետաքրքրված բոլոր անձանց համար` վիրտուալ դասարան ստեղծելով այն ուսանողների համար, ովքեր չեն կարող մասնակցել հայկական կրթական դեմ-առ-դեմ ծրագրերին և հավելյալ հարթակ դառնալով բոլոր նրանց համար, ովքեր մասնակցում են այդ ծրագրերին: ՀՎՀ-ի առաքելությունն է` կառուցել վիրտուալ կրթական համայնք, որը կնպաստի ամբողջ աշխարհում մշակութային կրթության զարգացմանը և սոցիալական կապերի ստեղծմանը:


Հայկական վիրտուալ համալսարան

  www.avc-agbu.org

skype AVC-AGBU

info_agbu_org info@avc-agbu.org

Հեռ. (+374 60) 61 22 61

Կապերի զարգացման մասնագետ՝ Նաիրա Գասպարյան naira.gasparyan@avc-agbu.org


https://www.avc-agbu.org/en/virtual_experience/eBooks.html

https://www.facebook.com/OnlineArmenianEducation

https://twitter.com/avcagbu

https://www.youtube.com/user/AVCitservice

https://plus.google.com/+Avc-agbuOrg/posts

https://www.linkedin.com/company/armenian-virtual-college

https://www.flickr.com/photos/avc-agbu/


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԳԻՉ, ԵՐԳԱՀԱՆ, ԲԱՐԵՐԱՐ, ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՊԱՐՈՆ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ

 

Մեծահա՛րգ մաեստրո,


ՀՀ սփյուռքի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 93-րդ փառահեղ տարեդարձի առթիվ:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։