Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




Սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի մշակման և տրամադրման ծրագիր
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2018-01-08
Վերջ` 2018-03-15
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

Հարգելի հայրենակիցներ,


Տեղեկացնում ենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը  2018 թվականին շարունակում  է Սփյուռքում գործող հայկական դպրոցներին, կրթական հաստատություններին, մանկապարտեզներին, հայոց լեզվի ուսուցման խմբակներին, դասարաններին ուսումնական գրականության և այլ ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ծրագիրը: Սփյուռքի կրթօջախների կողմից դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի պահանջարկը բավարարվում է գործող ընթացակարգի (տես՝ «Սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ընթացակարգ հաստատելու մասին» ՀՀ սփյուռքի նախարարի հրաման 75-Ա, 03 ապրիլի 2014թ.) և կրթական հաստատությունների կողմից ներկայացվող հայտերի հիման վրա:

 

Ձեզ առաջարկվող ուսումնական, մեթոդական գրականության և օժանդակ նյութերի 2018թ. ցանկը կազմված է Սփյուռքի կրթօջախների պահանջներին համապատասխան, համալրված է նոր ուսումնական նյութերով:

 

Խնդրում ենք հայկական համայնքային կառույցներին, հայկական կազմակերպություններին, կրթօջախներին, կրթական գործի պատասխանատուներին 2018-2019 ուսումնական տարվա համար անհրաժեշտ նյութերի հայտերն ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն:

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018թ. մարտի 15-ը:


Դասագրքերի, մեթոդական ձեռնարկների, ուսումնաօժանդակ նյութերի փաթեթում ներառված անվանացանկի դիմաց անհրաժեշտ է նշել աշակերտների թվին համապատասխան գրքերի պահանջվող քանակությունը, իսկ ցանկը վերջին էջը ներկայացնել հաստատության կնիքով, տնօրենի կամ հայկական, համայնքային,  կառույցի ղեկավարի ստորագրությամբ:

 

Հայտն իր մեջ ներառում է ՝

1.ՀՀ սփյուռքի նախարարի անունով հաստատության ձևաթղթի (բլանկի) վրա գրված  դիմումը,

2.պահանջվող ուսումնական նյութերի ցանկը:


Միաժամանակ ուղարկում ենք կրթօջախների մասին հարցաթերթիկը և խնդրում ուսումնական նյութերի հայտերն  ու լրացված  հարցաթերթիկներն ուղարկել ՀՀ  սփյուռքի նախարարություն հետևյալ հասցեներով՝

 

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան, 3 կամ էլ. փոստի հետևյալ հասցեներով. 

 

gitakrtakan.diaspora@gmail.com 

gitakrtakan-diaspora@yandex.ru   

books.diaspora@gmail.com 


Եթե նախորդ տարիներին արդեն ուղարկել եք հարցաթերթիկները, խնդրում ենք ավելացնել կրթօջախի տվյալների, աշակերտների, ուսուցիչների, ծրագրերի մասին տեղեկատվության փոփոխությունները:

 

Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժին

        

Հեռախոսներ՝

060-500-830

010-58-56-01


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Ապրիլ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: