Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




«ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2017»
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2017-07-02
Վերջ` 2017-07-29
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ 

«ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2017» 


Սփյուռքի հայ համայնքներումազգային ինքնությանպահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոցլեզվի իմացության մակարդակի, հայկական կրթօջախներիուսուցիչների, կրթական գործի պատասխանատուների, ազգայիներգ ու պարի խմբերի ղեկավարների որակավորման բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների, երիտասարդական կազմակերպություններիգործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ 2017թ. շարունակում է իրականացնել «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը:


 «Սփյուռք» ամառային դպրոցում անցկացվելու են դասընթացներ հինգ ուղղություններով՝

1.Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 2 - 29), 

2.Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստում (հուլիսի 2 - 29), 

3.Երիտասարդ լրագրողների վերապատրաստում (հուլիսի 2 - 15),

4.Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության դասընթացներ (հուլիսի 2 - 15), 

5.Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց (հուլիսի 2 - 15):


«Սփյուռք» ամառային դպրոց 2017» ծրագրի բոլոր դասընթացներն անցկացվում են հայերենով: 

 

Մասնակցին տրվում է հավաստագիր, եթե նա կատարում է իր կողմից ընտրած գործնական աշխատանքը՝ ստանալով հանձնաժողովի դրական գնահատականը, ինչպես նաև դասընթացի ժամանակ չունենալով երեքից ավելի բացակայություն: Բացի ծրագրված տեսական ու գործնական դասերից՝ կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի հետ:


Ծրագրին կարող են մասնակցել միայն սփյուռքահայերը, ովքեր ՀՀ քաղաքացի չեն հանդիսանում (բացառությամբ երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների) կամ մշտական բնակություն չեն ունեցել ՀՀ-ում վերջին 10 տարվա մեջ: Առաջին անգամ մասնակցող սփյուռքահայերը կապահովվեն գիշերակացով (հնարավոր է 2-6 մարդու համար նախատեսված հյուրանոցային համարներով):


Այն սփյուռքահայերը, ովքեր նախկինում մասնակցել են «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին կարող են անվճար մասնակցելընտրված դասընթացին՝ հաճախելով բոլոր դասերին, սակայն չիապահովվի նրանց գիշերակացը: Բնակության երկրից Երևան ևհակառակ ուղղությամբ, ինչպես նաև դասընթացից դուրս երթևեկության ծախսերը հոգում են մասնակիցները:


 

 Հայտերը ընդունվում են մինչև 2017 թ. հունիսի 2-ը էլեկտրոնայինգրանցման տարբերակով: Անհրաժեշտ է մուտք գործել Ծրագրի պաշտոնական կայքի` www.dss.am «Դպրոց» բաժնի հինգդասընթացներից յուրաքանչյուրի ենթաբաժնում գտնվող «Գրանցվել» մասը:

 

Այն սփյուռքահայերը, ովքեր նախկինում մասնակցել են «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին կարող են անվճար մասնակցելընտրված դասընթացին՝ հաճախելով բոլոր դասերին, սակայն չիապահովվի նրանց գիշերակացը: Բնակության երկրից Երևան ևհակառակ ուղղությամբ, ինչպես նաև դասընթացից դուրս երթևեկության ծախսերը հոգում են մասնակիցները:

 Հայտերը ընդունվում են մինչև 2017 թ. հունիսի 2-ը էլեկտրոնայինգրանցման տարբերակով: Անհրաժեշտ է մուտք գործել Ծրագրի պաշտոնական կայքի` www.dss.am «Դպրոց» բաժնի հինգդասընթացներից յուրաքանչյուրի ենթաբաժնում գտնվող «Գրանցվել» մասը:


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

20.09.2017  |  Ելույթներ

Հարգելի ներկաներ,


Այսօր մեկնարկում է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների հետ համատեղ իրականացվող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը: