Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՐԱԿՈՎԿԱՍՅԱՆ 6-րդ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Տեսակ` Համաժողովներ
Սկզբնաժամկետ` 2017-10-13
Վերջ` 2017-10-14
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

Հարգելի՛ սրտաբաններ, հայրենակիցներ,


Տեղեկացնում ենք ձեզ, որ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ 2017թ. հոկտեմբերի 13-14-ը Երևանում («Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն) կազմակերպելու է Սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համաժողովը, որին մասնակցելու են անվանի սրտաբաններ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից:


Համաժողովի ընթացքում քննարկվելու են սրտաբանության ոլորտին առնչվող արդի խնդիրներն ու մարտահրավերները, նորամուծությունները և դրանց միջազգային փորձը Հայաստան ներմուծելու հնարավորությունները, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ կարևոր հարցեր:


Սիրով հրավիրում ենք արտերկրում բնակվող հայազգի սրտաբաններին՝ մասնակցելու համաժողովի աշխատանքներին: Համաժողովի ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ, որը կտեղադրվի ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջում (www.mindiaspora.am) և կուղարկվի համաժողովին գրանցված անձանց:


Համաժողովին մասնակցելն անվճար է, սակայն մասնակիցները հոգում են իրենց կեցությունը և ճանապարհածախսը:


Համաժողովին մասնակցելու ցանկության դեպքում կարող եք լրացնել գրանցման հայտադիմումը և ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն՝ հայտադիմումի մեջ նշված էլ. փոստերին:

 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Կցված նյութեր`

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԳԻՉ, ԵՐԳԱՀԱՆ, ԲԱՐԵՐԱՐ, ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՊԱՐՈՆ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ

 

Մեծահա՛րգ մաեստրո,


ՀՀ սփյուռքի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 93-րդ փառահեղ տարեդարձի առթիվ:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։