Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ (ՀԱՑ) ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ 5-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ ԵՎ 3-ՐԴ ԳՈՐԾԱՐԱՐ ՖՈՐՈՒՄ (Սեպտեմբեր, 2017թ.)
Տեսակ` Համաժողովներ
Սկզբնաժամկետ` 2017-09-20
Վերջ` 2017-09-27
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

Հարգելի՛ հայրենակիցներ, գործարարներ,


Տեղեկացնում ենք ձեզ, որ Հայկական առևտրային ցանցի նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ և ՀՀ կառավարության հովանավորությամբ 2017թ. սեպտեմբերի 20-27-ն ընկած ժամանակահատվածում (օրերը կհստակեցվեն) Երևանում կկազմակերպվեն Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) հայկական առևտրաարդյունաբերական պալատների 5-րդ ընդհանուր ժողովի նիստը և 3-րդ գործարար ֆորումը:


Երկու տարին մեկ անգամ անցկացվող այս միջոցառումների նպատակն է աջակցել աշխարհի հաջողակ հայ գործարարների միջև կապերի հաստատմանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև հայկական բիզնես ցանցի ընդլայնմանն ու համատեղ փոխշահավետ նախաձեռնություններին՝ նպաստելու Հայաստանի տնտեսության և հայկական համընդհանուր բիզնես հանրության և բիզնես միջավայրի զարգացման գործին:

ՀԱՑ-ի գալիք նիստի առանցքային հարցերն են լինելու.

  • քննարկել ՀԱՑ-ին մաս կազմող առևտրաարդյունաբերական պալատներին առնչվող խնդիրները, լուծման ուղիները,
  • քննարկել Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի զարգացմանը խոչընդոտող հիմնական հարցերը և առաջարկել լուծումներ,
  • ընդլայնել ՀԱՑ-ը՝ ներգրավելով նոր շահագրգիռ կողմեր և հայկական գործարար կառույցներ,
  • դիտարկել Հայաստանում և Արցախում տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման շահավետ հնարավորությունները,
  • փոխանակել գործարարների հաջողված փորձը բիզնես ոլորտում:

Հրավիրում ենք աշխարհասփյուռ հայ գործարարներին, ինչպես նաև ՀԱՑ-ի անդամ չհանդիսացող հայկական առևտրաարդյունաբերական պալատներին և գործարարների միություններին մասնակցելու գալիք նիստին և ֆորումին: Միջոցառումներին մասնակցելն անվճար է, սակայն մասնակիցները հոգում են իրենց կեցությունը և ճանապարհածախսը:


Ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ, որը կտեղադրվի ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջում (www.mindiaspora.am) և կուղարկվի միջոցառմանը մասնակցելու հայտ ներկայացրած անձանց:


Միջոցառումներին մասնակցելու ցանկության դեպքում կարող եք լրացնել գրանցման հայտադիմումը և ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն՝ հայտադիմումի մեջ նշված էլ. փոստերին:

 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Կցված նյութեր`

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Մեծահարգ պարոն Նախագահ,


Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Արցախի Հանրապետութ­յան Նախագահ ընտրվելու առիթով:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։