Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոն
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2017-09-24
Վերջ` 2017-09-29
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Մշակույթ

Սիրելի՛ հայրենակիցներ,


Տեղեկացնում ենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 24-ից 29-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը իրականացնում է «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնը: Փառատոնի նպատակներն ու խնդիրներն են` սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զար­գացմանը նպաստելը, կոմիտասյան արվեստը հանրահռչակելը, մշակույթի միջոցով հայոց պահանջատիրության մասին բարձրաձայնելը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, համա­գործակցության նոր ձևաչափերի ձևավորմանն աջակցելը, Հայաստանի և Սփյուռքի ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը  սա­տարելը, մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնա­բեր­մանն ու համախմբմանը նպաստելը, Սփյուռքի ուծացման և լեզվամշակութային ինքնության կորստի դեմ պայքարելը, ազգային մշակույթի պահպանության գործին Սփյուռքի ստեղծագործող երի­տա­սարդությանը  ներգրավելը, համահայկական մշակութային ծրագրերի համատեղ մշակման և իրակա­նաց­ման մեխանիզմներ ստեղծելը, Սփյուռքի ստեղծագործական խմբերի և մշակութային կազմակերպություննե­րի վերաբերյալ ամբողջական տեղեկատվական տվյալների շտեմարան ստեղծելը` նպաս­տելով նրանց գործունեության վերաբերյալ Հայաստանում տեղեկացվածության մա­կար­դակի բարձրացմանը:

 

Փառատոնին կարող են մասնակցել սփյուռքյան երգչախմբեր, երաժշտախմբեր ու անհատ կատարողներ:

Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից:


ՀՀ սփյուռքի նախարարությունը «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի շրջանակներում պատրաստ է հոգալու որոշ մասնակիցների (ովքեր ունեն կեցության կարիք) սննդի և կեցության ծախսերը (հնարավոր է, որ գիշերակացը ապահովվի 3-6 մարդու համար նախատեսված հյուրանոցային, հոսթելային սենյակներում՝ 3 օր), տրամադրելու համապատասխան դահլիճներ, ապահովելու փոխադրամիջոցներով և տեխնիկական անհրաժեշտ միջոցներով, իրականացնելու միջոցառումնե­րի կազմա­կերպչա­կան աշխատանքները:


ՀՀ սփյուռքի նախարարությունը պատրաստ է աջակցել նաև ՀՀ մուտքի արտոնագրի անվճար ձեռքբերման հարցում: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք տեղեկացնել ժամանումից առնվազն 1 ամիս առաջ:

Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտաձևերը և ուղարկել imhayastan.paraton@yahoo.com էլեկտրոնային հասցեին:


Մասնակից խմբերը և անհատները պետք է ներկայացնեն մինչև 20 րոպե տևողությամբ համերգային ծրագիր (2-5 համար), վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած ելույթների տեսագրություն, բուկլետ, նկարներ, ցուցապաստառ և այլն: Ծրագրում կարող են ընգրկված լինել ինչպես Կոմիտասի, այնպես էլ հայ ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կարա-Մուրզա, Մակար Եկմալյան, Արմեն Տիգրանյան, Տիգրան Չուխաջյան, Արամ Խաչատրյան, Տիգրան Մանսուրյան, Ստեփան Շաքարյան, Ռոբերտ Ամիրխանյան և այլն):


Տվյալ խմբի կամ անհատի մասնակցությունը երաշխավորվում է, եթե նրա կողմից ներկայացված հայտը ստացվել է մինչև 2017 թ. մայիսի 1-ը:


Սիրելի՛ հայրենակիցներ, համայնքային բոլոր երգչա­խմբե­րին, երաժշտախմբերին և անհատ կատարողներին կոչ ենք անում միանալ մշակութային այս շարժ­մանը և դառնալ հայրենիքում կազմակերպվող համահայկական փառա­տոնի մասնակիցը, նպաստել համահայկական մշակութային փոխգործակցու­թյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Իմ Հայաստան» համահայ­կա­կան փառատոնը համակարգող աշխատակազմի գրասենյակ (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, էլ. փոստի հասցե՝ imhayastan.paraton@yahoo.com, հեռ.՝ (+374) 11730721 կամ այցելել imhayastan.am ­ կայքէջը:


«Իմ Հայաստան» համահայ­կա­կան փառատոնը

համակարգող աշխատակազմ


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԳԻՉ, ԵՐԳԱՀԱՆ, ԲԱՐԵՐԱՐ, ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՊԱՐՈՆ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ

 

Մեծահա՛րգ մաեստրո,


ՀՀ սփյուռքի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 93-րդ փառահեղ տարեդարձի առթիվ:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։