Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխություն - 2017
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2017-02-28
Վերջ` 2017-12-28
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2017 թ. մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարում են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում`

 1.              «Մայրենիի պաշտպան» (անհատներ),

 2.              «Լավագույն հայկական կրթօջախ»,

 3.              «Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն»,

 4.              «Ազատ Արցախ» մանկապատանեկան լավագույն   ստեղծագործությունների մրցույթ (նկար, քանդակ (լուսանկար), երգ, բանաստեղծություն, պատմվածք, շարադրություն, էսսե և այլն):


«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:

 

1. «Մայրենիի պաշտպան» (անհատների համար) մրցույթի կազմակերպման նպատակն է խրախուսել սփյուռքյան կառույցներին և անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, հայեցի կրթության և դաստիարակության գործում:

Մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող համայնքային կազմակերպություններ, կրթօջախներ, մշակութային հաստատություններ, մայրենի լեզվի ուսուցիչներ, լեզվաբաններ, մշակույթի և գ  րական գործիչներ:

 

2. «Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթի նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման, սերունդների հայեցի կրթության և դաստիարակության, հայապահպանական ծրագրերի իրականացման գործում նշանակալի ներդրում ունեցող հայկական կրթօջախներին, խթանել նրանց ստեղծումն ու ազգապահպան գործունեությունը:


3. «Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն» մրցույթի նպատական է ակտիվացնել և խրախուսել Սփյուռքի երիտասարդական, ուսանողական կազմակերպությունների գործունեությունը՝ կարևորելով նրանց դերակատարությունը համահայկական, համազգային խնդիրների լուծման գործում:


Մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող երիտասարդական կառույցները, ինչպես նաև՝ ուսանողական կազմակերպությունները, որոնք.

  • Գրանցված են տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան կամ գործում են տեղի հայկական համայնքի, մշակութային, եկեղեցական կառույցներին կից կամ համալսարաններում:
  •  Ունեն առնվազն երեք տարվա գործունեության փորձ:

 


4. «Ազատ Արցախ» մանկապատանեկան լավագույն ստեղծագործությունների մրցույթը (նկար, քանդակ (լուսանկար), երգ, բանաստեղծություն, պատմվածք, շարադրություն, էսսե և այլն) նպատակ ունի նպաստել հայրենասիրական զգացումների, ազգային ինքնագիտակցության, պատմական և մշակութային գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը:


Մասնակիցները կարող են ներկայացնել արվեստի տարբեր ոլորտները ներկայացնող աշխատանքներ՝ նկար, քանդակ, փայտագործական, խեցեգործական իր/առարկա, երաժշտական ստեղծագործություն, բանաստեղծություն,  շարադրություն և այլն:


Աշխատանքները ներկայացնելիս պետք է նշել՝ հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, բնակության երկիրը, քաղաքը, ստեղծագործության անվանումը, հասցեն (էլեկտրոնային) և հեռախոսահամարը, ինչպես նաև կրթօջախը, մշակութային հաստատությունը, մանկապատանեկան կենտրոնը, արվեստի դպրոցը կամ խմբակը, ուր սովորում է ստեղծագործության հեղինակը (տվյալները թերի ներկայացնելու դեպքում հայտը չի ընդունվի):


Մրցույթն անցկացվում է երկու փուլով.

  1. Համայնքներում անցկացվում է մրցույթի առաջին փուլը, որի արդյունքում ընտրված ստեղծագործություններն ուղարկվում են ՀՀ սփյուռքի նախարարություն:
  2. Երկրորդ փուլում նախարարության կողմից ձևավորված մրցութային հանձնախումբը աշխատանքների գնահատման արդյունքում հայտարարում է մրցույթի հաղթողներին:

 

ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԼՐԱՑՎԱԾ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ը:

 

Մրցույթների արդյունքները կամփոփվեն 2017 թ. դեկտեմբեր ամսին:

 

Մասնակցության հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել.

- կրթության մասին փաստաթուղթ (պատճենը),

- համայնքի, կառույցի կամ դպրոցի կողմից տրված բնութագիր-երաշխավորագիր (հաստատված կնիքով և ղեկավարի ստրոագրությամբ),

- յուաքանչյուր անվանակարգի համար դիմողի գործունեության նկարագիր,

-նյութեր, այդ թվում՝ տեսանյութեր, որոնք կփաստեն մրցանակաբաշխությանը դիմողների կողմից իրականացված հայապահպանական ծրագրերի մասին:


Մրցութային հանձնախումբը կարող է դիմել հայտատուին` վերջինիս գործունեությունը լուսաբանող լրացուցիչ տպագիր նյութեր, գրքեր, հրատարակություններ, տեսաերիզներ, լուսանկարներ և այլ լրացուցիչ նյութեր տրամադրելու խնդրանքով:

 

Ներկայացված հայտերը կուսումնասիրվեն մասնագիտական մրցութային հանձնախմբի կողմից:

 

Հայտադիմումը կարող եք ներբեռնել www.mindiaspora.am նախարարության պաշտոնական կայքէջից կամ www.hayernaysor.am էլեկտրոնային թերթից, լրացնել, ստորագրել, համայնքային կազմակերպության (կամ եկեղեցու) կամ կրթօջախի կողմից տրված երաշխավորագրի հետ միասին ուղարկել gitakrtakan.diaspora@yandex.ru, gitakrtakan-diaspora@mail.ru, mshakuyt.diasopora@mail.ru էլեկտրոնային հասցեներին:

 

Մրցանակաբաշխության իրականացման պատասխանատու՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչություն (հեռ.՝ +374 10 58 56 01 (7-00), +374 60 500-830):


«Հայապահպանության գործում նշանակելի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2017 թ. մրցույթների արդյունքների մասին տեղեկատվությունը կտեղադրվեն ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջում` www.mindiaspora.am կամ www.hayernaysor.am «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթում:

 

 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

20.09.2017  |  Ելույթներ

Հարգելի ներկաներ,


Այսօր մեկնարկում է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների հետ համատեղ իրականացվող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը: