Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2017-03-10
Վերջ` 2017-04-15
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

Հայաստանի Հանրապետության ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման (բակալավրի կրթական աստիճանի համար) մասնակցելու նպատակով 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն:


Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից:


Քննական թերթը ստանալու համար (ս/թ. ապրիլի 27-ից մինչև մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում) շրջանավարտը ներկայանում է անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և դիմում-հայտը լրացնելիս տրված ստացականը, որի համար շրջանավարտը ստորագրում է գրանցման մատյանում:


Դիմողները դիմում-հայտի հետ միասին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակը` պատճենի հետ միասին,

բ) ներդիրի (միջուկի) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,

գ) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,

դ) 2 լուսանկար (3X4սմ չափսի):


Ըստ անհրաժեշտության քննությունների կազմակերպման և անցկացման ընդունող հանձնաժողովի կողմից կարող են պահանջվել նաև լրացուցիչ փաստաթղթեր:


Ըստ մասնագիտությունների (մասնագիտացումների) ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են 2017թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում:


Փաստաթղթերն ընդունվելու են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (հասցե՝ 0010, Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 3-րդ հարկ, 312 սենյակ)՝ 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից)` ժամը 1100-1600 (ընդմիջում՝ 1300-1400):


Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել  (010) 58-95-26, (010) 52-56-62  հեռախոսահամարներով կամ օգտվել ՀՀ ԿԳ նախարարության կայքէջից (www.edu.am):


ՀՀ կրթության և գիտության նախարարություն


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: