Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




ՀՀ սփյուռքի նախարարության 2017 թվականի «Մեր մեծերը» ծրագիր
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2017-02-08
Վերջ` 2017-12-30
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Մշակույթ

Հարգելի´ հայրենակիցներ,


ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում 2009 թվականից իրականաց­նում է «Մեր մեծերը» ծրագիրը, որի գլխավոր նպատակը մեր հռչակավոր մեծերի հայրենանվեր գործունեությունը սերունդներին ներկայացնելն ու նրանցում հայրենասիրության զգացում ձևավորելն է:


Հայրենանվեր անհատների ճանաչողությունը նպաստում է հայապահպանության հիմնախնդրի լուծմանը, երիտասարդության շրջանում ազգային արմատների ճանաչմանն ու ազգային ինքնության ամրապնդմանը:


2017 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի, բանաստեղծ Վահան Թեքեյանի, նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի, կոմպոզիտոր, դիրիժոր, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանի և ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անուները, ինչպես նաև Վենետիկի Մխիթարյան Միաբանությունը:


Ծրագրի շրջանակներում ՀՀ բուհերում և դպրոցներում, ինչպես նաև ԼՂՀ-ի, Սփյուռքի կրթօջախներում կազմակերպվում են մեծարման միջոցառումներ (համաժողովներ, պոեզիայի տոներ, շարադրությունների մրցույթներ, համերգներ, բաց դասեր, հրատարակվում են գրքույկներ, պատրաստվում են խտասալիկներ և այլն):


Իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվությունը տարվա ընթացքում պարբերաբար տրամադրվում է նախարարությանը, նյութեր են պատրաստվում և տեղադրվում «Հայերն այսօր» պարբերականում:


Սիրելի´ հայրենակիցներ,


Դարձե´ք ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի մասնակիցը, ձեր ձեռնարկներում անդրադարձե՛ք 2017 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկված նշանավոր անձանց, ինչպես նաև Վենետիկի Մխիթարյան Միաբանությանը՝ տարվա ընթացքում կազմակերպելով նրանց նվիրված միջոցառումներ:


Միջոցառումների վերաբերյալ նյութերը ուղարկեք mshakuyt.diaspora@mail.ru էլեկտրոնային հասցեին, որոնք և կտեղադրվեն «Հայերն այսօր» պարբերականում (hayernaysor.am):


Տեղեկությունների համար կարող եք այցելել ՀՀ սփյուռքի նախարարություն՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեով, կամ զանգահարել (+374 10) 585 601 (700), (+374 60) 500 830 հեռախոսահամարներով:

 

ՀՀ սփյուռքի նախարարության

համահայկական ծրագրերի վարչություն 


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

20.09.2017  |  Ելույթներ

Հարգելի ներկաներ,


Այսօր մեկնարկում է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների հետ համատեղ իրականացվող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը: