Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




Հայտարարություն հրատարակչությունների համար
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2016-12-16
Վերջ` 2016-12-23
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

Տեղեկացնում ենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը 2017 թվականին ևս շարունակում է Սփյուռքում գործող հայկական դպրոցներին, կրթական հաստատություններին, մանկապարտեզներին, հայոց լեզվի ուսուցման խմբակներին, դասարաններին ուսումնական գրականության և այլ օժանդակ նյութերի տրամադրման պետական ծրագիրը:


Դասագրքերի և օժանդակ նյութերի ձեռքբերումը, որպես կանոն, իրականացվում է կրթական հաստատությունների կողմից ներկայացվող պահանջարկի հիման վրա:


Այդ կապակցությամբ առաջարկում ենք ՀՀ տարածքում գործող բոլոր հրատարակչություններին մինչև ս.թ. դեկտեմբերի 23-ը ՀՀ սփյուռքի նախարարություն ներկայացնեն իրենց կողմից հրատարակված ուսումնական և այլ ուսումնաօժանդակ նյութերի ցանկը և գնացուցակը (առաջարկվող ցանկը կարող եք ուղարկել books.diaspora@gmail.com, gitakrtakan.diaspora@yandex.com կամ gitakrtakan-diaspora@mail.ru էլ. հասցեներով):


Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչություն՝ 58-56-01 (7-00) կամ 060 500-830 հեռախոսահամարներով կամ այցելել Վազգեն Սարգսյան 3:

 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28

ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵՅԼԵՐՅԱՆԻՆ


Բա´րև, հրա´շք փոքրիկ,

Սիրով ու ջերմությամբ եմ շնորհավորում քեզ «Բոլորից լավը» հաղորդմանը քո ունեցած փայլուն մասնակցության  և հաղթանակի առիթով:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: