Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխություն 2016
Տեսակ` Մրցույթներ
Սկզբնաժամկետ` 2016-08-19
Վերջ` 2016-12-25
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ շարունակում է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունը:


Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:


Մրցանակաբաշխությունն անցկացվում է համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության 2014թ. ապրիլի 14-ի համագործակցության հուշագրի:

 

2016թ. մրցանակաբաշխության անվանակարգերն են՝  

1. «Մայրենիի պաշտպան» (անհատներ),

2. «Լավագույն հայկական կրթօջախ» (ամենօրյա  և մեկօրյա դպրոցներ),  

3.«Սփյուռքյան լրատվամիջոցին՝ ՀՀ 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակումների  համար» (հոդված, ակնարկ, սյունակ, խմբագրական),                                   

4.«Սիրում եմ քե՛զ, ի՛մ Հայրենիք» մանկապատանեկան լավագույն   ստեղծագործությունների մրցույթ (նկար, քանդակ (բնօրինակ, էսքիզ կամ լուսանկար), ձեռարվեստի գործ, դիզայն, երգ, բանաստեղծություն, պատմվածք): 

 

1. «Մայրենիի պաշտպան» անվանակարգի մրցույթի կազմակերպման նպատակն է՝ խրախուսել սփյուռքյան կառույցներին և անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, հայեցի կրթության և դաստիարակության գործում:


2016թ. «Մայրենիի պաշտպան» (անհատների համար) մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքի հայոց լեզվի ուսուցիչներ, լեզվաբաններ, մշակույթի և գրական գործիչներ, բարեսիրական և հայկական կազմակերպությունների գործիչներ, ովքեր աջակցում են մայրենիի պահպանման, տարածման և հայապահպանական ծրագրերին:


2.«Լավագույն հայկական կրթօջախ» անվանակարգով մրցույթի նպատակն է խրախուսել Սփյուռքում հայապահպանության, սերունդների հայեցի կրթության և դաստիարակության գործում հայկական դպրոցների գործունեությունը, կատարած աշխատանքները վերջին երեք տարում:


«Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող հայկական կրթօ­ջախ­նե­րը` ամենօրյա վարժարան, մեկօրյա /կիրակնօրյա/ դպրոց, դասընթաց, խումբ, խմբակ,  որոնք բավա­րա­րում են հետևյալ չափանիշներին`

  • Գրանցված են կամ գործում են հայկական կառույցներին կից (համայնքային, եկեղեցական, համահայկական, հայկական հասարակական կազմակերպություններին) որպես ամենօրյա կրթօջախներ, մեկօրյա (շաբաթօրյա, կիրակնօրյա) դպրոցներ, դասընթացներ, խմբեր, խմբակներ, նախադպրոցական, մասնագիտացված կրթական հաստատութ­յուններ, տեղի բնակավայրերի տարբեր կրթական հաստատություններում, մանկապատանեկան կենտրոններում՝ համապատասխանաբար  որպես խմբակներ, ֆակուլտատիվ/կամընտրական պարապմունքներ:
  • Գործում են առնվազն երեք տարի:
  • Կրթօջախում դասավանդվում են առնվազն հետևյալ հայագիտական առարկաները` հայոց լեզու (արևմտահայերեն և/կամ արևելահայերեն), հայոց պատմություն, և/կամ հայ եկեղեցու և մշակույթի պատմություն:
  • Ներկայացնում են հայտադիմում-հարցաթերթիկը՝ ներկայացված հարցաշարին համապատասխան և ուղարկում նախարարության համապատասխան էլեկտրոնային կամ փոստային հասցեներով:

 

3. «Սփյուռքյան լրատվամիջոցին՝ ՀՀ 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակումների  համար» (հոդված, ակնարկ, սյունակ, խմբագրական) մրցույթի նպատակը լրատվամիջոցների՝ նշված թեմայով լավագույն հրապարակումների գնահատումն է, դրանով իսկ՝ սփյուռքյան ԶԼՄ-երի աշխատանքների խրախուսումը:

մրցույթին կարող են մասնակցել

  • տպագիր լրատվամիջոցներ (թերթ, հանդես)
  • հեռուստաալիք/հեռուստաժամ
    • ռադիոալիք/ռադիոժամ
    • համացանցային լրատվամիջոց
    • բլոգ:

Լրատվամիջոցները ներկայացնում են 2016թ. հրապարակումները և գործունեության ամփոփագիրը, որը կարող է արտահայտված լինել հոդվածաշարերի, հրապարակախոսական, վերլուծական նյութերի, հարցազրույցների, մշտական խորագրերի, ակնարկների, ֆոտո-տեսանյութերի, հաղորդումների, հաղորդաշարերի, ուղիղ եթերի, բանավեճերի, հեռուստա-ռադիո կամուրջների, հայկական երաժշտական ծրագրերի (դասական, հոգևոր, ազգագրական, ժողովրդական) և լրատվամիջոցի կազմակերպչական այլ գործունեության (հանրային հանդիպումներ, կլոր սեղաններ, միջոցառումներ, ցույցեր և այլն) միջոցով:

Լրատվամիջոցի 2016թ. գործունեության ամփոփագիրը ներկայացնելիս պետք է մանրամասն թվարկել նյութերի անվանումները, թեմաներն ու քանակը:

 

4.«Սիրում եմ քեզ, ի՛մ Հայրենիք» մանկապատանեկան լավագույն   ստեղծագործությունների մրցույթը նպատակ ունի՝

- նպաստել անկախ Հայրենիքի հանդեպ հայրենասիրական զգացումների, ազգային ինքնության, ազգային-պատմական և մշակութային գիտակցության, գեղագիտական, գեղարվեստական ընկալման ձևավորմանն ու զարգացմանը,  

-հայտնաբերել և  խրախուսել Սփյուռքում ապրող տաղանդավոր հայ երեխաներին և պատանիներին:

Մրցույթը կազմակերպվում է տարիքային երկու խմբի՝ մինչև 14 և 14-18 տարեկան երեխաների, պատանիների ու աղջիկների համար:


Մասնակիցները կարող են ներկայացնել արվեստի տարբեր ոլորտներ ներկայացնող աշխատանքներ՝ կերպարվեստ՝ նկար, քանդակ (բնօրինակ, էսքիզ կամ լուսանկար), ձեռարվեստ, դիզայն, երգ, բանաստեղծություն, պատմվածք՝ անհատական և խմբային:


Մրցութային աշխատանքների ընտրության չափանիշներն են` ստեղծագործության համապատասխանությունը թեմային, լսարանի վրա հուզական ազդեցությունը, մտքի գեղարվեստական վերարտադրությունը, գեղարվեստական կատարման ստեղծագործական լուծումների ինքնատիպությունը:

 

Մրցույթն անցկացվում է երկու փուլով.

1.Համայնքներում անցկացվում է մրցույթի առաջին փուլը, որի արդյունքում ընտրված ստեղծագործություններն ուղարկվում են ՀՀ սփյուռքի նախարարություն:


2.Երկրորդ փուլում Նախարարության կողմից ձևավորված մրցութային հանձնախումբը աշխատանքների գնահատման արդյունքում հայտարարում է մրցույթի հաղթողներին:


Երկրորդ փուլին ներկայացված ստեղծագործությունները զուգահեռաբար տեղադրվում են «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթում և նախարարության կայքում, այնուհետև անցկացվում է ինտերնետ-քվեարկություն, որի արդյունքները փոխանցվում են մրցութային հանձնախմբին և ավելացվում մասնակիցների հավաքած միավորներին:

 

Մյուս աշխատանքների հեղինակները իրավունք ունեն մրցույթին մասնակցել մեկ ստեղծագործությամբ` ձեռարվեստ, դիզայն, երգ, բանաստեղծություն, պատմվածք: Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով (Word ֆորմատով, վերին և ստորին լուսանցքները՝ 2, աջ և ձախ լուսանցքները՝ 2.5, տպատառի չափը՝ 14 pt, ինտերվալը՝ 1)։


Երգը կամ երաժշտական ստեղծագործությունը ներկայացվում են տեսաերիզով, իսկ բանաստեղծություններն ու պատմվածքները թղթային տարբերակով կամ էլեկտրոնային։


Ուղարկված աշխատանքները չեն վերադարձվում:


Կերպարվեստի՝ նկար, քանդակ (բնօրինակ, էսքիզ կամ լուսանկար), ձեռարվեստի, դիզայնի մրցույթը կամփոփվի երևանյան ցուցասրահներից մեկում ներկայացված աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպմամբ:

 

Աշխատանքները կարող են ներկայացվել նաև անձամբ կամ ուղարկվել փոստով։


Տիտղոսաթերթի վրա նշվում է՝

- Ազգանուն, անուն, հայրանուն  

- Ծննդյան թիվը 

- Հասցե, հեռախոս 

- Էլեկտրոնային փոստի հասցեն 

-Ուսումնական հաստատության անվանումը, վայրը, հասցեն և հեռախոսահամարը 

-Ղեկավարի, ուսուցչի անուն, ազգանունը 

-Համայնքը /տարածաշրջանը/: 

 

2016թ. յուրաքանչյուր անվանակարգի համար գործելու են մասնագիտական մրցութային հանձնաժողովներ:

 

Բոլոր անվանակարգերով մրցութային հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2016թ. դեկտեմբերի 25-ը, որից հետո հայտեր չեն ընդունվում:

 

Բոլոր անվանակարգերում մրցանակակիրներից կպահանջվեն նաև բանկային տվյալներ (անվանում, հասցե, SWIFT, հաշվեհամար), ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն մրցանակները փոխանցելու համար


«Հայապահպանության գործում ունեցած ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2016թ. հայտարարությունըհայտերը, հետագայում` մրցութային հանձնաժողովների աշխատանքների, մրցույթների արդյունքների մասին տեղեկատվությունը տեղադրվում են ՀՀ սփյուռքի կայքում` www.mindiaspora.am և նախարարության «Հայերն այսօր»՝ www.hayernaysor.am էլեկտրոնային թերթում: 

 

Մրցույթներին մասնակցել ցանկացողները մասնակցության հայտերը լրացնում և ներկայացնում են հետևյալ հասցեով՝

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 

կամ էլեկտրոնային փոստով` ministry@mindiaspora.am; gitakrtakan-diaspora@mail.ru, gitakrtakan.diaspora@yandex.com.

 

 

Պատասխանատու՝ ՀՀ սփյուռքի նախարարության

աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչություն

Հեռախոս՝ +374-10-585601(03)-700 


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 

Վեհափա՛ռ Տէր,

Ի սրտէ եւ խոր ակնածանքով կը շնորհաւորեմ Ձեզ, Ձեր ծննդյան յոբելինական տարեդարձի ուրախ առիթով:

Անկասկած, լուսաւոր այս ծնունդը նախ լոյս սփռեց հայկական օջախի մը մէջ, որ դարձաւ սնուցող աղբիւրը հայրենանուէր զաւակի։ Դուք Ձեր անսահման նուիրումով, բեղուն գործունէութեամբ եւ ստեղծագործ մտքի շնորհիւ դարձաք բազմահազար հայերու շէնշող փարոսը:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: