Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթ
Տեսակ` Մրցույթներ
Սկզբնաժամկետ` 2016-06-16
Վերջ` 2016-12-15
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  

 

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության 

«Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետույան անկախությունների 25 ամյակին նվիրված լավագույն հրապարակում» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթ

 

ՀՀ սփյուռքի նախարարությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարում են «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետույան անկախությունների 25 ամյակին նվիրված լավագույն հրապարակում» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել վերջին երեք տարվա ընթացքում (2013-2016թթ.) և մինչև օրս Սփյուռքում գործող լրատվամիջոցները*, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահում հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության, Սփյուռքում հայկական մշակույթի և կրթության, ինչպես նաեւ ազգային այլ հարցեր` հրապարակելով նշված թեմաներով հոդվածներ, հարցազրույցներ, ակնարկներ կամ սփռելով հաղորդումներ, հաղորդաշարեր և այլ նյութեր: Մրցույթին ներկայացվում են 2015 թվականին հրապարակված նյութերը:

Մրցույթը կանցկացվի հետևյալ անվանակարգերում`

  • տպագիր լրատվամիջոց (թերթ, հանդես)
  • հեռուստաալիք/հեռուստաժամ
  • ռադիոալիք/ռադիոժամ
  • համացանցային լրատվամիջոց
  • բլոգ

Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված են գլխավոր և խրախուսական մրցանակներ:

Մասնակցել ցանկացողները մինչև 2016թ. դեկտեմբերի 15-ը մրցութային հանձնաժողովին պետք է ուղարկեն.

  1. Մասնակցության հայտ (Հավելված 1),
  2. 2015թ. գործունեության ամփոփագիր (Հավելված 2):

Յուրաքանչյուր լրատվամիջոց մրցույթին կարող է մասնակցել միայն մեկ անվանակարգում:

Նախորդ մրցույթի գլխավոր մրցանակակիրները հրավիրված են մասնակցելու մրցութային հանձնաժողովի աշխատանքներին և մրցույթին չեն մասնակցելու:

Տեղեկությունների համար կարող եք դիմել հետևյալ հասցեներով.

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ 0010, Երևան, Վ. Սարգսյան 3

Էլ. փոստ`     info@mindiaspora.am 

Հեռախոս`     + (374 10) 58 56 01 /807/



* «Բլոգ» անվանակարգի համար այս պայմանը պարտադիր չէ


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 

Վեհափա՛ռ Տէր,

Ի սրտէ եւ խոր ակնածանքով կը շնորհաւորեմ Ձեզ, Ձեր ծննդյան յոբելինական տարեդարձի ուրախ առիթով:

Անկասկած, լուսաւոր այս ծնունդը նախ լոյս սփռեց հայկական օջախի մը մէջ, որ դարձաւ սնուցող աղբիւրը հայրենանուէր զաւակի։ Դուք Ձեր անսահման նուիրումով, բեղուն գործունէութեամբ եւ ստեղծագործ մտքի շնորհիւ դարձաք բազմահազար հայերու շէնշող փարոսը:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: