Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




ՀՀ սփյուռքի նախարարության 2016թ. «Մեր մեծերը» ծրագիրը նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2016-02-01
Վերջ` 2016-12-20
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

ՀՀ սփյուռքի նախարարության

2016 թվականի «Մեր մեծերը» ծրագիրը նվիրված է

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին

 

 

Հարգելի´ հայրենակիցներ,

 

ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում 2009 թվականից իրականաց­նում է «Մեր մեծերը» ծրագիրը, որի գլխավոր նպատակը մեր հռչակավոր մեծերի հայրենանվեր գործունեությունը սերունդներին ներկայացնելն ու նրանցում հայրենասիրության զգացում ձևավորելն ու զարգացնելն է:


2016 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են  Սրբուհի Տյուսաբի, Վահե Հայկի, Ավետիս Ահարոնյանի, Գրիգոր Խանջյանի և Գրիգոր Զոհրապի անունները:


Ծրագրի շրջանակներում Սփյուռքի կրթամշակութային օջախներում, ինչպես նաև ՀՀ դպրոցներում կազմակերպվում են մեծարման միջոցառումներ, պոեզիայի տոներ, շարադրությունների մրցույթներ, հրատարակվում են գրքույկներ, պատրաստվում խտասալիկներ և այլն:


Իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվությունը տարվա ընթացքում պարբերաբար տրամադրվում է նախարարությանը, նյութերը տեղադրվում են «Հայերն այսօր» պարբերականում:

 

Սիրելի´ հայրենակիցներ,


Դարձե´ք ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի մասնակիցը, ձեր ձեռնարկներում անդրադարձե՛ք ծրագրում ընդգրկված անուններին, տարվա ընթացքում կազմակերպե՛ք միջոցառումներ` նվիրելով դրանք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանին:


Նյութերը կարող եք ուղարկել mshakuyt.diaspora@mail.ru էլեկտրոնային հասցեին:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ՀՀ սփյուռքի նախարարություն՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեով, կամ զանգահարել 010 585601 (700) հեռախոսահամարով:

 

 

ՀՀ սփյուռքի նախարարության

համահայկական ծրագրերի վարչություն


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 

Վեհափա՛ռ Տէր,

Ի սրտէ եւ խոր ակնածանքով կը շնորհաւորեմ Ձեզ, Ձեր ծննդյան յոբելինական տարեդարձի ուրախ առիթով:

Անկասկած, լուսաւոր այս ծնունդը նախ լոյս սփռեց հայկական օջախի մը մէջ, որ դարձաւ սնուցող աղբիւրը հայրենանուէր զաւակի։ Դուք Ձեր անսահման նուիրումով, բեղուն գործունէութեամբ եւ ստեղծագործ մտքի շնորհիւ դարձաք բազմահազար հայերու շէնշող փարոսը:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: