Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




«Իմ Հայաստան» համահայկական II փառատոնի մասին (հայտերի ներկայացման վերջնաժամկետ)
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2014-01-23
Վերջ` 2014-05-01
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

Տեղեկացնում ենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը 2014 թվականին իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական II փառատոնը:


«Իմ Հայաստան» փառատոնի նպատակներն ու խնդիրներն են Հայաստան-Սփյուռք կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնումը, հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, համագործակցության նոր ձևաչափերի ձևավորմանն աջակցելը, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը սատարելը, ժամանակակից հայ արվեստի զարգացմանն ու գովազդմանն օժանդակելը, մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը նպաստելը:

 

Փառատոնի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները՝


1. «Իմ Հայաստան» համահայկական II փառատոնի հանդիսավոր բացում (հուլիսի 1)


2. «Պարարվեստի օրեր» (հուլիսի 1-ից հուլիսի 10-ը)


Համերգներ Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում

  •  Օշականյան ավանդական քաղցրավենիքի օր՝ «Գյուղի տատիկ», ֆլեշմոբ (հուլիսի 5)
  • Վարպետության դասընթացներ պարուսույցների համար
  • Պարուսույցներին մեթոդական նյութերի /գրքույկներ, ձայնասկավառակներ/ տրամադրում

 


 3. «Խմբերգային  արվեստի օրեր» (օգոստոսի 1-ից օգոստոսի 5-ը)

  • Համերգներ Երևանում և մարզերում
  • Համերգ նվիրված Հովհաննես  Չեքիջյանի 85-ամյակին (Մարզահամերգային համալիր)
  • Խմբավարներին մեթոդական նյութերի (նոտաներ, երաժշտություն) տրամադրում

 

4. «Ասմունքի երեկո» (օգոստոսի 16)

 

5. «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն» (սեպտեմբերի 20-ից սեպտեմբերի 25-ը)

  • Համերգներ Երևանում և մարզերում
  • Հայկական  նվագարաններին  նվիրված գիտա-գործնական  քննարկումներ  ֆիլմերի ցուցադրումով (սեպտեմբերի 22)

 

6. «Հայ երգի օր» (սեպտեմբերի 26)

  • 36- հատորյա «Ազգային երգարան» մատենաշարի I հրատարակության շնորհանդես
  • Շքահամերգ

 


Փառատոնին կարող են մասնակցել Սփյուռքի տարբեր համայնքների պարախմբեր, երգչախմբեր և անհատ կատարողներ (երաժիշտներ, ասմունքողներ): Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատ կատարողներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից:


Փառատոնի շրջանակներում նախատեսվում են վարպետության դասընթացներ պարուսույցների և խմբավարների համար, ֆլեշմոբեր, կլոր սեղաններ, ինչպես նաև հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ:


Մասնակիցների  ընտրությունը  կկատարի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի  գեղարվեստական խորհուրդը ըստ տրամադրված տեսանյութերի և ձայնագրությունների:  


Փառատոնի ընդգրկուն ծրագիրը կկազմվի մասնակցության հայտերն ամփոփելուց հետո:


Հայտերը կընդունվեն մինչև 2014 մայիսի 1-ը` էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով` imhayastan.paraton@yahoo.com:

 

Փառատոնի մասնակցության պայմաններ

 

Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտերի ձևերը (կուղարկվեն գեղ. խորհրդի կողմից հաստատվելուց հետո) և ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական II փառատոնի էլ. հասցեով` imhayastan.paraton@yahoo.com


ՀՀ սփյուռքի նախարարությունը  “Իմ Հայաստան”  համահայկական II փառատոնի շրջանակներում պատրաստ է հոգալու որոշ մասնակիցների (ովքեր ունեն կեցության կարիք) սննդի և կեցության ծախսերը (3 օր), տրամադրել համապատասխան դահլիճներ, ապահովել փոխադրամիջոցով և  տեխնիկական անհրաժեշտ միջոցներով, իրականացնել միջոցառումների կազմակերպման աշխատանքները:


Փառատոնին  կարող են մասնակցել պարախմբեր, երգչախմբեր, երաժիշտներ, ասմունքողներ:


Մասնակից խմբերը և անհատները պետք է ներկայացնեն մինչև 20 րոպեանոց համերգային վերջնական ծրագիր (3-5 համար), վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած ելույթների որևէ տեսագրություն, բուկլետ,  նկարներ, ցուցապաստառ և այլ նյութեր:


Փառատոնի անցկացման վերջնական ծրագիրը հնարավոր կլինի կազմել հայտերը ամփոփելուց հետո, ուստի միջոցառումների ծրագրում տվյալ խմբի կամ անհատի մասնակցությունը երաշխավորվում է, եթե նրա կողմից ներկայացված  հայտը ստացվել է մինչև 2014 թ-ի  մայիսի 1-ը:

 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը համակարգող աշխատակազմի գրասենյակ:


Կայք՝ www.imhayastan.am

Էլ.փոստ՝ imhayastan.paraton@yahoo.com

Հեռ.` (+374 10) 530937

 

 

 

 


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: