Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




ՀՀ սփյուռքի նախարարությունը նախաձեռնում է ՀՀ-ում հաստատված մեր հայրենակիցների տվյալների բազայի համալրման աշխատանքները
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2013-12-04
Վերջ` 2015-12-04
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

Հայաստանն ապրել է հայրենադարձության մի քանի ալիք, որոնցից հիշարժան է հատկապես 1946-1948թթ. Մեծ հայրենադարձությունը: Սակայն բոլորիս են հայտնի այն դժվարությունները, որոնց հանդիպեցին հայրենիքում ապաստանած մեր հայրենակիցները:  


Հետագա տարիներին հայրենադարձության ալիքը նվազեց, սակայն չմարեց: Մինչ օրս էլ Հայաստանը հանգրվանում է արտերկրի իր հայրենակիցներին:


Նախաձեռնության նպատակը Հայաստանում հաստատված մեր հայրենակիցների փորձի ուսումնասիրումն է, նրանց առջև ծառացած հիմնախնդիրների վերհանումն ու դրանց հաղթահարման ուղիների որոնումը: Այդ ամենի հիման վրա կհամալրվի հայրենադարձների տվյալների բազան, կմշակվեն և կյանքի կկոչվեն հայրենադարձության հեռանկարային ծրագրեր, կկիրառվեն նոր մոտեցումներ:


Դիմելով Ձեզ, հարգելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում ընդառաջել մեր նախաձեռնությանը և հնարավորության դեպքում մեզ տրամադրել տվյալներ Ձեր բնակության վայրի և մասնագիտական գործունեության վերաբերյալ:


Ձեր տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ և վայր, քաղաքացիություն, մասնագիտություն, բնակության և աշխատավայրի հասցե, ընտանիքի անդամների թիվ, հեռախոս, էլ. հասցե, Հայաստան տեղափոխվելու տարեթիվ) խնդրում ենք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ ministry_hhv@mindiaspora.am, k_narik@mail.ru:

 

 

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի

Հայրենադարձության և հետազոտությունների վարչություն


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28

ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵՅԼԵՐՅԱՆԻՆ


Բա´րև, հրա´շք փոքրիկ,

Սիրով ու ջերմությամբ եմ շնորհավորում քեզ «Բոլորից լավը» հաղորդմանը քո ունեցած փայլուն մասնակցության  և հաղթանակի առիթով:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: