Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այս բաժնում կարող եք ծանոթանալ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով կայանալիք միջոցառումներին, իսկ Սփյուռքի հայկական համայնքներում իրականացվելիք միջոցառումներին և սպասվող իրադարձություններին կարող եք տեղեկանալ «Հայերն այսօր»-ի «Հայտարարություններ» և «Անոնս» բաժիններից:

 

Սփյուոքում Ձեր կողմից կազմակերպվելիք ամենատարբեր միջոցառումների մասին մեզ կարող եք տեղեկացնել սեղմելով «Ավելացնել» կոճակը: Մենք անպայման կարձագանքենք և այդ մասին տեղեկատվությունը կտարածենք «Հայերն այսօր»-ի միջոցով:




Օգնե՛նք կյանքի կոչելու սիրիահայերի բնակարանաշինության «Նոր Հալեպ» ծրագիրը
Տեսակ` Հայտարարություններ
Սկզբնաժամկետ` 2013-08-15
Վերջ` 2014-10-15
Երկիր` Հայաստան
Ոլորտ` Հասարակություն

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Սիրիայում ընթացող  պատերազմի  արդյունքում  մոտ 10.000 սիրիահայեր տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն: Հայրենիքում նրանց նկատմամբ ցուցաբերած ջերմությունը լիարժեք կլինի, եթե նրանք ունենան սեփական տանիք:


Սիրիահայերի՝ Մայր Հայրենիքում հաստատվելու համար Աշտարակ քաղաքին կից կառուցվելու է «Նոր Հալեպ» թաղամասը: Նոր թաղամասի կառուցման համար պետության հատկացրած միջոցներից բացի անհրաժեշտ է  նաև բարերարների, հովանավորների և ողջ հանրության աջակցությունը:


«Նոր Հալեպ» թաղամասի կառուցման համար ձեր ներդրումը կարող եք ունենալ՝ փոխանցում կատարելով  հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարներին:

 

Հաշվեհամարներ՝

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

ACBA-CREDIT AGRICOLE BANK

220413350095000 AMD

220413350046001 USD


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 

Վեհափա՛ռ Տէր,

Ի սրտէ եւ խոր ակնածանքով կը շնորհաւորեմ Ձեզ, Ձեր ծննդյան յոբելինական տարեդարձի ուրախ առիթով:

Անկասկած, լուսաւոր այս ծնունդը նախ լոյս սփռեց հայկական օջախի մը մէջ, որ դարձաւ սնուցող աղբիւրը հայրենանուէր զաւակի։ Դուք Ձեր անսահման նուիրումով, բեղուն գործունէութեամբ եւ ստեղծագործ մտքի շնորհիւ դարձաք բազմահազար հայերու շէնշող փարոսը:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: