ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

 

Երկքաղաքացի է համարվում այն անձը, ով ունի մեկից ավելի պետությունների քաղաքացիություն:

 

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:

 

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

 

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:

 

Երկքաղաքացիության ինստիտուտը մեր երկրում նորություն է և, բնականաբար, յուրաքանչյուր կառուցակարգ պահանջում է առավել կատարելագործում, ավելի մեղմացում և պարզեցում: Դա չի արվել որևէ մեկին անհանգստություն պատճառելու նպատակով: Հարցերը ՀՀ սփյուռքի նախարարությունն ուսումնասիրել է ոստիկանության և անձնագրային և վիզաների վարչության հետ, որովհետև փաստաթղթերի ստեղծման և տրամադրման հիմնական կրողը կառավարությանը կից ՀՀ ոստիկանությունն է: Քաղաքական առումով նպատակահարմար համարվեց այն դրույթը, որ ՀՀ քաղաքացիություն ստացողը պետք է գոնե մեկ անգամ լինի Հայրենիքում: Դժվար է պատկերացնել մեկին, ով դառնում է երկրի քաղաքացի՝ երբևէ չլինելով այդ Երկրում: Մարդը գոնե մեկ անգամ պետք է այցելի իր երկիր, հատկապես, եթե ցանկանում է այդ Երկրի քաղաքացին դառնալ: Ուրեմն, անձնագիրը պետք է ստանա Հայաստանում և ուրիշ որևէ տեղից ստանալ չի կարող: Ուրիշ խնդիր է, որ անձնագիր ստանալու համար սահմանված 30 օրը բավական կարճ ժամանակահատված է` հաշվի առնելով, որ մարդը կարող է գործեր ունենալ, հիվանդ լինել կամ երկրում չլինել և այլն: ՀՀ կառավարության որոշմամբ այս արգելքը նույնպես վերացվեց: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի ստորագրումից հետո քաղաքացին կարող է ստանալ իր անձնագիրը, երկքաղաքացիություն շնորհելու մասին տասնօրյա ժամկետում ծանուցում ստանալուց հետո՝ իրեն հարմար ժամանակ: Մյուս բոլոր խնդիրները զուտ կազմակերպչական են:

 

2008 թվականի ապրիլին, Սահմանադրական բարեփոխումներց հետո, երբ ընդունվեցին փոփոխությունները «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում, Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց երկքաղաքացիության ինստիտուտը և մարդու անվան, հաշվառման, զինակոչման հետ կապված խնդիրները, բոլոր կառուցակարգերը: Ժամանակը ցույց տվեց, որ դրանք, փաստորեն, բավական անմշակ էին, բավարար չէր նաև թափանցիկությունն ու մատչելիությունը: Այդքան սպասված օրենքի ընդունումը հիասթափություն առաջացրեց բազմաթիվ սփյուռքահայերի մոտ` իր անկատարության, անհարկի բարդությունների պատճառով: Սրանով, կարծես, մեկ անգամ ևս փլուզվեցին սփյուռքահայի սպասելիքները՝ Հայրենիքի մի մասնիկը կազմելու և արժանի զավակը դառնալու վաղեմի երազանքը: Նշված օրենքի թերություններից էր օրինակ այն, որ անվան և ազգանվան տառադարձությունն անգլերենից առաջացնում էր խեղված պատկեր: Ստացվում էր այնպես, որ տասնամյակներ շարունակ հստակ անուն-ազգանունով հայտնի մեկն իր անձնագրում կարդում էր բոլորովին այլ անուն-ազգանուն: Սա ալեկոծեց Սփյուռքը, եղան նաև սփյուռքահայեր, ովքեր այդ պատճառով հրաժարվեցին հայկական անձնագրից: ՀՀ սփյուռքի նախարարությունը ստեղծվեց Երկքաղաքացիության ընդունումից հինգ ամիս անց միայն և անմիջապես ձեռնամուխ եղավ այդ հարցի քննարկմանը՝ փորձելով լուծումներ գտնել: Բազմաթիվ քննարկումներից հետո բազում դժվարություններ հաղթահարելով՝ նախարարությունը հարց բարձրացրեց ՀՀ նախագահի առջև և նրա հանձնարարությամբ կառավարությունը որոշում ընդունեց (ՀՀ Կառավարության որոշում N1362  ՀՀ Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N821 որոշման մեջ լրացում կատարելու մասին): Համաձայն այդ որոշման մարդն ինքն է որոշում իր անուն-ազգանվան հայերեն գրելաձևը և, ինչպես նա գրել է, այդպես էլ արձանագրվում է անձնագրում: Այս որոշումից հետո վերացան խնդրին առնչվող բոլոր բարդությունները:

 

Հաջորդ խնդիրն առնչվում էր հաշվառմանը: Հայաստանյան անձնագիր ստացող քաղաքացին պետք է հաշվառված լինի Հայաստանի որևէ տարածքում, որևէ հասցեում: Այս պահանջը նույնպես բարդություններ էր առաջացնում, որովհետև անձնագիր ստանալու համար սփյուռքահայը ստիպված էր բարեկամ գտնել, խնդրել և ստանալ նրա հասցեում հաշվառվելու թույլտվություն: Այս ամենը ժամանակի կորուստ, նյարդային լարվածություն ու անհանգստություն էր առաջացնում: ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով փոփոխություն մտցվեց «Պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես՝ քաղաքացիների հաշվառման մասին հոդվածում: Արդյունքում, ՀՀ քաղաքացիություն ստացած յուրաքանչյուր օտարերկրացի ՀՀ պետական ռեգիստրում հաշվառվում է այն պետության հասցեով, որտեղ ապրում է, այսինքն` որևէ նոր պարտականություն նրա վրա չի դրվում:

Կցված նյութեր`

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հունիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

Հարգարժան մաեստրո,

Երգչախմբի թանկագին անդամներ,

 

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի հիմնադրման 40-ամյակի և նրա տաղանդավոր ղեկավար Խաչիկ Յիլմազյանի ստեղծագործական գործունեության 60-ամյա հոբելյանների առիթով:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։