Դավիթ Սարգսյան

Դավիթ Սարգսյանը ծնվել է 1985 թվականին:


Կրթություն

2002թ. ավարտել է «Ուսում» հանրակրթական դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: 2006թ. ավարտել է համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: Զորացրվելուց հետո,  2008-2010թթ, սովորել և գերազանց ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ մասնագիտանալով միջազգային իրավունքում:  2011-2014թ. եղել է հայցորդ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնում:

2015-2016թթ սովորել և ավարտել է ՀՀ Փաստաբանների դպրոցը և ապրիլին ստացել փաստաբանի արտոնագիր:


Աշխատանքային գործունեություն

2005-2006թթ աշխատել է Երևանի պետական համալսարանի հայագիտության լաբորատորիայում, որպես լաբորանտ, 2008-2010թթ՝ որպես ավագ լաբորանտ:

2010-2012թթ աշխատել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունում որպես իրավաբան:

2012թ. ապրիլ ամսից մինչև հուլիս ամիսը աշխատել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջատար մասնագետ:

2012թ. հուլիսից մինչև 2014թ. աշխատել է մի քանի մասնավոր կազմակերպություններում որպես իրավաբան:

2014թ. ընտրվել է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահության անդամ, որից հետո նշանակվել է գործադիր տնօրենի պաշտոնում և աշխատել է մինչև 2018թ. մայիս ամիսը:

 2014թ. մինչև 2017թ. հունվար ամիսը աշխատել է «Դի ԷՍ ԷՆ քոնսալթինգ» իրավաբանական գրասենյակում որպես տնօրեն և գլխավոր իրավաբան:

2017թ հունվար ամսից  մինչև 2018թ. հունվար ամիսը աշխատել է  ՀՀ Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակում, որպես ղեկավարի օգնական, որից հետո նշանակվել է Երևան քաղաքի հանրային պաշտպան և աշխատել է մինչև 2018թ. մայիսի 23-ը:


Լեզուների իմացությունը՝

Հայերեն, ռուսերեն, անգլերեն:


Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ: Հանդիսանում է ՀՀ սպորտի վարպետ, 1-ին կարգի մրցավար:

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: