Արամայիս Գրիգորյան

Արամայիս Անդրանիկի Գրիգորյանը ծնվել է 1991թ.-ի հունիսի 20-ին Արտաշատ քաղաքում։


Կրթություն

1998-2008 թվականներին սովորել է Արտաշատի թիվ 3 միջնակարգ դպրոցում։

2013թ.-ին սովորել է AACC հաշվապահական կենտրոնում և ստացել հավաստագիր։2008-2012 թվականներիին սովորել և ավարտել է Եր

ևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «Մաքսային Գործ» մասնագիտությունը որպես բակալավր։

2012-2014 թվականներին սովորել է Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «Հարկային Վարչարարություն» մասնագիտությունը որպես մագիստրոս

2016թ.-ին սովորել է «Բեյսիք Այթի Սենթըր» կենտրոնում և ավարտելուն պես անցել նույն ընկերությունում աշխատանքի, որպես դասավանդող։


Աշխատանքային գործունեություն


2013թ. հունիս-նոյեմբեր ամիսներին ուսանողության ընթացքում աշխատել է «Սերվա Պլուս» ընկերությունում որպես հաշվետար։

2013-2015 թվականներին աշխատել է «ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում որպես հաճախորդի մենեջեր։

2015-2016 թվականներին աշխատել է «ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում որպես ֆինանսական վերլուծաբան։

2016-2017 թվականներին աշխատել է «Բեյսիք Այթի Սենթըր» ընկերությունում որպես վեբ ծրագրավորման դասավանդող

2017 թվականից մինչև 2018թ. հուլիսի 1-ը աշխատում էր Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնում որպես դասընթացավար

2018թ. հուլիսի 6-ին նշանակվել է ՀՀ սփյուռքի  նախարարի տեղակալ


Այլ տվյալներ

2015թ. մայիս «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ

2016թ. հոկտեմբերին ընտրվել է «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ

Ամուսնացած չէ:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: