ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐԱՇԼՅԱՆ

 

Ծնվել է 1975 թվականի հուլիսի 8-ին, քաղաք Երևանում: 


1992թ. ավարտել է Մոսկվայի թիվ 345 դպրոցը:

 

1997թ. ավարտել է ՌԴ կառավարությանը կից ֆինանսական ակադեմիան` ստանալով «Համաշխարհային տնտեսագիտություն» որակավորումը:

 

2000թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան` ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

Թվով 8 գիտական աշխատությունների հեղինակ է:

 

1998-2009թթ. Մոսկվայի պետական համալսարանում հանդես է եկել հեղինակային դասախոսություններով «Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և միջազգային առևտուրը», «Ոչ առևտրային ծրագրերի ղեկավարման միջազգային փորձը», «Անշարժ գույքի առևտրային ծրագրերի ղեկավարում» թեմաներով:

 

1995-1998թթ. աշխատել է Ռուսաստանի բանկային համակարգում` որպես ֆինանսական ակտիվների գործարքների գծով մասնագետ:

 

1999-2000թթ. աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի օգնական:

 

2000-2001թթ. աշխատել է «Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոն» ՀԿ փորձագետ:

 

2001-2004թթ. աշխատել է Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարության տնտեսական քաղաքականության գծով փորձագետ:

 

2004-2005թթ. աշխատել է «Սոգլասիե» ՓԲԸ փոխնախագահ:

 

2005-2007թթ. աշխատել է բրիտանական «Նորման Ասսետ Մենեջմենտ» կազմակերպության տարածաշրջանային զարգացման ներկայացուցչության տնօրեն:

 

2007-2008թթ. աշխատել է «Պրոմսվյազբանկ» ՓԲԸ-ում` որպես առևտրային անշարժ գույքի գործարքների վարչության պետ:

 

2008-2010թթ. աշխատել է «Էր Սի Գրուպ» ՓԲԸ-ում` որպես զարգացման ծրագրերի վարչության պետ:


Ազատ տիրապետում է անգլերենին և ռուսերենին:

 

Ամուսնացած է, ունի դուստր:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2012  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի 75-ամյակի ամյակի առթիվ

 

«Զարթօնք» օրաթերթի հարգարժա´ն խմբագրակազմ,

Սիրելի´ տիկին Գալաճեան,

Լիբանանահայ մեր հայրենակիցնե´ր,

15.11.2011  |  Ելույթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված

Տեղեկատվական անկյուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները