ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ծնվել է 17.07.1951թ. Թալինի շրջանի Դավթաշեն գյուղում:


1968-1973թթ. - սովորել եւ գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:


1973-1976թթ. - ուսանել է Սանկտ Պետերբուրգի ՌԴ ԳԱԱ Իոֆֆեյի անվան Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում` կիսահաղորդիչների ֆիզիկա մասնագիտությամբ:


1977-1984թթ. - Երեւանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների եւ դիէլեկտրիկների ֆիզիկայի ամբիոնի կրտսեր, ավագ գիտաշխատող:


1984-1991թթ. - Երեւանի պետական համալսարան, ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների եւ դիէլեկտրիկների ֆիզիկայի ամբիոնի դոցենտ:


1991-2004թթ. - Երեւանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների եւ դիէլեկտրիկների ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր:


2003-2008թթ. - «Կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկա» հանրապետական նպատակային ծրագրի տեսական խմբի ղեկավար:


2004-2008թթ. - Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի ֆիզիկա-տեխնիկական ֆակուլտետի դեկան, պինդ մարմնային էլեկտրոնիկայի նյութերի եւ բաղադրիչների ամբիոնի պրոֆեսոր:


Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր է (1990թ., Սանկտ Պետերբուրգի տեխնիկական համալսարան), պրոֆեսոր (2005թ.):


Երեք ուսումնա-մեթոդական ձեռնարկների, մեկ մենագրության եւ շուրջ 80 գիտական հոդվածների հեղինակ է, որոնց գերակշիռ մասը հրատարակված է արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում: Մասնակցել եւ զեկույցներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային գիտական համաժողովներում:


Ազատ տիրապետում է անգլերեն եւ ռուսերեն լեզուներին:


Ամուսնացած է, ունի երեք երեխա:


Միջազգային կապեր եւ այցելություններ


1984-1985թթ. - ԱՄՆ, Լուիզիանայի պետական համալսարան, Ռիվերսայդի կալիֆորնիական համալսարան, գիտական երկարատեւ գործուղում:


1989-1990թթ. - Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգի ՌԴ ԳԱԱ Իոֆֆեյի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, դոկտորանտ:


1988, 1992, 1994, 1997թթ. - Իտալիա, Տրիեստի տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն, մեկից մինչեւ երեք ամսյա մասնակցություն գիտական դպրոցի աշխատանքներին որպես առաջատար հետազոտող:


1997-2004թթ. - Իտալիա, Տրիեստի տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն որպես այդ Կենտրոնի ընտրված անդամ, մասնակցություն գիտական համաժողովներին, դասախոսություններ, գիտական աշխատանք:


2001թ. - Իտալիա, Պավիայի պետական համալսարան, վեց ամսյա գիտական աշխատանք:


2003թ. - Ֆրանսիա, Ստրասբուրգի PHASE-CNRS լաբորատորիա, մեկ ամսյա գիտական համատեղ աշխատանք:


2002, 2005թթ. - Գերմանիա, Բոխումի համալսարան, մեկամսյա եւ երեքամսյա գիտական աշխատանք եւ դասախոսություններ կիսահաղորդչային նանո-էլեկտրոնիկայից:


2007թ. - Կանադա, Տորոնտոյի համալսարան, մեկ ամսյա գիտական աշխատանք:

Դրամաշնորհներ


INTAS (EU, երկու), TRIL (Italy), ISTC (USA), ANSEF (USA), CIDA(Canada).

Անդամություն գիտական խորհուրդներին եւ ընկերություններին


ԵՊՀ Խորհրդի անդամ (1999-2003), ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի խորհրդի անդամ (1991-2005), ՌՀ(Ս)Հ Գիտական Խորհրդի անդամ (2005-2009), ԵՊՀ 049 - Մասնագիտացված խորհրդի անդամ (1998-2009):




Էլ.հասցե` spetrosyan@rau.am

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2010  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

Սփյուռքի հայկական ուսումնական դպրոցների հարգարժան տնօրեններ, ուսուցիչներ, սիրելի ծնողներ և սաներ, իմ աննման հայեր և հայուհիներ, սիրով և ջերմությամբ եմ շնորհավորում Ձեզ նոր ուսումնական տարվա կապակցությամբ և մաղթում հետաքրքիր, հաջողություններով լի ուսումնական տարի:

21.08.2010  |  Ելույթներ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ս.թ. օգոստոսի 21-ին Այնճարում ելույթ ունեցավ Այնճարի 70-ամյակի եւ Մուսա լեռան հերասամարտի 95-ամյակի կապակցությամբ:

Տեղեկատվական անկյուն

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները