Առողջապահություն


ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ ՀՀ առողջապահության նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի, ՀԲԸՄ և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աջակցությամբ իրականացնում է Հայաստանում հաստատված սիրիրահայերի առողջական խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներ:


Սիրիահայերի հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժօգնությունը կազմակերպվում է անվճար` պետական պատվերի շրջանակներում: Արտահիվանդանոցային՝ ըստ փաստացի բնակության վայրի (տարածքային պոլիկլինիկաներում և բժշկական ամբուլատորիաներում):


Նախորդ տարիներին պետական պատվերի շրջանակներում չընդգրկված որոշ դժվարամատչելի հետազոտությունների, սրտի և այլ բարդ վիրահատությունների փոխհատուցումը՝ համավճարների ձևով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման և սիրիահայերի առողջական այլ հարցերի կարգավորումն իրականացվել է ՀՀ սփյուռքի նախարարության միջնորդագրերով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի, ՀԲԸՄ և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ֆինանսական աջակցությամբ:

 

Առողջական խնդիրների առկայության դեպքում, ինչպես նաև նախնական բժշկական հետազոտություններ անցնելու և հետագա բուժման կազմակերպման համար կարող եք նախ և առաջ դիմել Երևան քաղաքի տարածքային պոլիկլինիկաներ՝ ըստ Ձեր բնակության վայրի:


Առողջապահական ոլորտին առնչվող հարցերով կարող են դիմել նաև.


            ՀՀ առողջապահության նախարարություն

            Հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3
            Հեռ.` +37410 544027, +37410 544028,
            Քարտուղարություն՝ +37410 526844
            Հետազոտությունների անցկացման հարցով՝ +37410 565795
            Վիրահատական հարցերով՝ +37410 565705
            Մանկական խնդիրների հարցով՝ +37410 521559
            Դեղերի տրամադրման հարցով՝ +37410 522721
                                                           էլ. փոստ՝ info@moh.am

                                                           վեբ-կայք՝ http://www.moh.am/

 

 

                         «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ

                         Հասցե՝ Քանաքեռ 1, ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն
                         Հեռ.՝ +37411 512251
                         էլ. փոստ՝ ccsaingo@yahoo.com



«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ում գործում է անվճար «Դարմանատուն» ծառայությունը, որի շրջանակներում սիրիահայ կամավոր բժիշկների (մանկաբույժ, ակնաբույժ, մաշկաբան, թերապևտ, գինեկոլոգ) կողմից առողջական խնդիրներ ունեցող սիրիահայերին մատուցվում են անվճար բժշկական ծառայություններ:


Միևնույն ժամանակ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի կողմից տրամադրված գրության հիման վրա Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը կազմակերպում է կարիքավոր սիրիահայերի առողջական խնդիրների լուծումը, իսկ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ֆինանսական աջակցություն է հատկացնում կարիքավոր սիրիահայերի առողջապահական խնդիրների լուծման համար:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Մեծահարգ պարոն Նախագահ,


Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Արցախի Հանրապետութ­յան Նախագահ ընտրվելու առիթով:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։