Այցելություններ



Ամսաթիվ
Ամիս
Օր
Տարի
Բառ
Որոնել
Չեղարկել

Նախորդը   4   5   6   7   8   9   10   11   12   13   Հաջորդը  
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 25-28-ը այցելեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Բեռլինի հայ համայնքի 90-ամյակի տոնակատարություններին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Դեսին (Ֆրանսիայի Հանրապետություն)

Հոկտեմբերի 20-ին Դեսինում տեղի ունենալիք Հայկական հուշերի ազգային կենտրոնի (Centre National de la Memoire Armenienne-CNMA) բացման արարողությանը հրավիրված էր ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Ֆրանսիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի 17  հունիսի  N 457 - Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը 2013 թվա­կանի հունիսի 16-17-ը մեկնել է Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` արտերկրում հաստատված ազգային համայնքներին նվիրված նախարարական համաժողովին,  հունիսի 18-19-ը՝ Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Միգրացիայի միջազ­գային կազմակերպության կողմից կազմակերպված սփյուռքի հարցերով նախարա­րա­կան համաժողովին և 2013 թվականի հունիսի 20-24-ը՝ Մարսել (Ֆրանսիայի Հանրապե­տություն)` «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» միջոցառում­նե­րին, «Հայաստան-սփյուռք գործակցությունը ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդա­ռաջ» թեմայով Եվրոպայի հայ համայնքների և ներկայացուցիչների ժողով-քննարկմանը մաս­նակ­ցելու, ինչպես նաև հայ առևտրաարդյունաբերական պալատների 3-րդ համաժողովին` արտ­երկրում ու Հայաստանում հայ բիզնեսի զարգացման հեռանկարները քննարկելու համար:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Ալժիրի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի մայիսի 29-ի  N 378-Ա որոշմամբ 2013թ. մայիսի 26-29-ը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ալժիրի արտաքի գործերի նախարարության  Ազգային համայնքների պետ-քարտուղար, նախարար Բելկասեմ Սահլիի հրավերով մեկնեց Ալժիր (Ալժիրի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն):

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանի այցը Լիբանանի Հանրապետություն

 ՀՀ  սփյուռքի  նախարարության  աշխատակազմի   տեղեկատվության և   հեռահաղորդակցության  վարչության պետ Վաղինակ Վարդանյանը մայիսի  14-ից 22-ը մեկնեց Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ)   «Հայկական անդրազգային տարածականությունը և արդի հաղորդակցության և համացանցի  միջոցները» խորագրով  գիտաժողովին,

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանի այցը Իտալիայի Հանրապետություն (Թուրին)

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը   հունվարի 24-ից 27-ը  մեկնեց Իտալիայի Հանրապետություն (Թուրին) Իտալիայում՝ Թուրինում և մոտակա քաղաքներում տեղի ունենալիք Հայոց ցեղասպանությանը նվիրված հանդիպումներին և միջոցառումներին մասնակցելու համար:

Նախորդը   4   5   6   7   8   9   10   11   12   13   Հաջորդը  

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հունիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: