Այցելություններ



Ամսաթիվ
Ամիս
Օր
Տարի
Բառ
Որոնել
Չեղարկել

Նախորդը   7   8   9   10   11   12   13   14   15   16   Հաջորդը  
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի 2011թ. մայիսի 5-ից 8-ը Թուրքիայի Հանրապետություն կատարած այցը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Ստամբուլ` մասնակցելու  մայիսի 5-7-ը կազմակերպվելիք <<Կանանց համաշխարհային 21-րդ գագաթաժողով>>-ին և հանդիպելու Ստամբուլի հայ համայնքի նեկայացուցիչների հետ:

2011թ. ապրիլի 27-30-ը ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Արման Եղիազարյանի գործուղումը ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաք

2011թ. ապրիլի 27-30-ը ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Արման Եղիազարյանը մեկնեց ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաք` մասնակցելու «Հայաստանը քաղաքակրթությունների երկխոսության մեջ» միջազգային գիտաժողովին և հանդիպելու տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի 2011թ. մարտի 23-ից ապրիլի 1-ը Արաբական Միացյալ Էմիրություններ, Սինգապուրի Հանրապետություն և Ավստրալիա կատարած այցը

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 25-ի N 234-Ա որոշմամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ, Սինգապուրի Հանրապետություն և Ավստրալիայի Միություն` Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հիմնադրման 175-ամյակի տոնական միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև տարածաշրջանների հայկական համայնքների, այնտեղ գործող կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:

2011թ. մարտի 15-17-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանի գործուղումը

Գործուղման նպատակն էր մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության «Աշխա­տանք համայնքների հետ» ծրագրի շրջանակներում ս/թ մարտի 15-17  Սանկտ Պետեր­բուրգում հրավիրված ՌԴ Հյուսիս-արևմտյան դաշնային օկրուգի հայ համայնք­ների, հայկական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հավաք-հանդիպումին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի 2011թ. հունվարի 27-ից փետրվարի 7-ը Ֆրանսիայի Հանրապետություն, ԱՄՆ և Կանադա կատարած այցը

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունվարի 27-ի N 45-Ա որոշմամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիայի Հանրապետություն, ԱՄՆ և Կանադա` հայկական համայնքի, այնտեղ գործող կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելու, մի շարք ձեռնարկների մասնակցելու համար:

2011թ. հունվարի 27-ից 30-ը Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաք ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանի գործուղումը

Գործուղման նպատակն էր մասնակցել Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում գործող «Հայկական մշակութային կենտրոնի» 10-ամյակին և Պերմի երկրամասում հայերի հաստատման 300-ամյակին նվիրված հանդիսություններին, ինչպես նաև անցկացնել հավաք-հանդիպում Ուրալյան տարածաշրջանների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:

 

Նախորդը   7   8   9   10   11   12   13   14   15   16   Հաջորդը  

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: