Այցելություններ



Ամսաթիվ
Ամիս
Օր
Տարի
Բառ
Որոնել
Չեղարկել

Նախորդը   6   7   8   9   10   11   12   13   14   15   Հաջորդը  
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի 2012 թ. մարտի 28-ից ապրիլի 1-ը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցը

Մարտի 29 N 261 - Ա որոշմամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ս.թ. մարտի 28-29-ը եղավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորությունում, իսկ մարտի 30-ից ապրիլի 1-ը` Գերմանիային Դաշնային Հանրապետությունում՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպում­ներ ունենալու, նախարարության ծրագրերը ներկայացնելու համար:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի փետրվարի 7-ից 12-ը Իտալիայի Հանրապետություն և Վատիկան կատարած այցը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փետրվարի 7-12-ը աշխատանքային այցով մեկնեց Իտալիայի Հանրապետություն` մասնակցելու Տրիեստում «Հայկական օրերի» շրջանակներում կազմակերպված միջոցառումներին: Փետրվարի 8-ին Վատիկանում նա հանդիպեց Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցը

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը աշխատանքային այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ հայ համայնքի, Հայ կանանց միջազգային միության անդամների հետ հանդիպումներ ունենալու համար:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի 2011 թ. սեպտեմբերի 2-6-ը Լիբանանի Հանրապետություն կատարած այցը

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 25-ի  N 804-Ա որոշմամբ ՀՀ սփյուռքի նախարար ՀրանուշՀակոբյանը ս.թ. սեպտեմբերի 2-6-ը աշխատանքային այցով մեկնեց Լիբանանի Հանրապետություն` «Հայաստանի Հանրապետություն-Սփյուռք գործակցություն. երեկ, այսօր և վաղը» գիտաժողովին մասնակցելու համար:

ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Անդրանիկ Արշակյանի 2011թ. հունիսի 27-29-ը ՌԴ Սանկտ-Պետերբուրգ կատարած այցը

2011թ. հունիսի 27-29-ը  ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Անդրանիկ Արշակյանը մեկնեց ՌԴ Սանկտ-Պետերբուրգ մասնակցելու հունիսի 28-ին Հայկական ազգամշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի 2011թ. մայիսի 17-ից 20-ը Քուվեյթի Պետություն կատարած այցը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Քուվեյթի Պետություն` մասնակցելու «Քուվեյթի Հայկական Ազգային Վարժարանի» 50-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություններին, ներկա եղավ վարժարանի 50-ամյակին նվիրված հուշակոթողի բացմանը, հանդիպեց վարժարանի աշակերտներին, ուսուցիչներին, համայնքի ներկայացուցիչներին:

Նախորդը   6   7   8   9   10   11   12   13   14   15   Հաջորդը  

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հունվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: