Այցելություններ

2017-10-27 00:00:00 | Այցելություններ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Բելգիայի Թագավորություն և Կիպրոսի Հանրապետություն

Հոկտեմբերի 17-ից 21-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելեց Բելգիայի Թագավորություն և Կիպրոսի Հանրապետություն: 

 

Հոկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելի «Հայ տանը» մեկնարկած  Եվրոպահայերի 4-րդ համագումարին, որին մասնակցում էին նաև Արցախի Նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանը, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

 

Հոկտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կիպրոսի նախագահական նստավայրում մասնակցեց Կիպրոսի նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս Նիկոլաոս Քուիքի եռակողմ հանդիպմանը:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: