Այցելություններ

2017-07-21 00:00:00 | Այցելություններ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի պաշտոնական հանդիպումները Լիբանանում

Հուլիսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնեց Լիբանանի Հանրապետություն՝ մասնակցելու հուլիսի 11-ից 13-ը Անթիլիասում կայանալիք «Սփյուռքը նոր հորիզոններու դիմաց սփյուռքի հայուն ինքնահասկացողությունը» խորագրով համահայկական հավաքին:


Նույն օրը ՀՀ սփյուռքի նախարարը Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Բեյրութի Ազգային միացյալ վարժարանի նորակառույց համալիր, որտեղ նախարարին դիմավորել են Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը, Ազգային վարչության ատենապետ Հակոբ Հավաթյանը, ներկայացուցիչներ Հակոբ Լուսարարյանը, Սյուզի Սեմերջյանը, վարժարանի տնօրեն Թալին Մարտիրոսյանը:


Հուլիսի 11-ին Բեյրութի Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում մեկնարկել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնած «Սփյուռքը նոր հորիզոնների դիմաց. Սփյուռքահայի ինքնահասկացողությունը» խորագրով հավաքը, որին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հավաքը նախագահել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը:


Հուլիսի 13-ին Բեյրութի Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում աշխատանքներն է ավարտել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ «Սփյուռքը նոր հորիզոնների դիմաց. սփյուռքահայի ինքնահասկացողությունը» խորագրով հավաքը, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հայագետներ, մտավորականներ` Հայաստանից և Սփյուռքից:

 

 

 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հունիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: