Այցելություններ

2017-05-15 00:00:00 | Այցելություններ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Լեհաստան

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 7-9-ը աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան:

 

Մայիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարը Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Վարշավայի կենտրոնում գտնվող Թագավորական ամրոց-թանգարան, որտեղ ներկայացված եր «Թերեզա Սահակյան» հիմնադրամին պատկանող գորգերի բացառիկ հավաքածուն:

 

Մայիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի` Սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու հետ: Նույն օրը՝ այցի ընթացքում Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ ԼՀ ներքին գործերի և վարչարարության փոխնախարար Սեբաստիան Խվալեկի հետ:

 

Մայիսի 8-ին Վարշավայի Գյուղատնտեսության ազգային գրադարանի մեծ դահլիճում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության և Լեհաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած Լեհաստանի հայերի երկրորդ համաժողովին:

 

Մայիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ծաղիկներ է դրել Վարշավայում գտնվող Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիրում:

 

Նախարարը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամում, Լեհ-Հայկական հիմնադրամում և «Ջուլիայի սկյուռիկներ» բարեգործական կազմակերպության գրասենյակում:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Ապրիլ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: