Տեսաժողովներ 2018

Տեսաժողով ՌԴ Ուլյանովսկի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ


Մարտի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ԱՊՀ հայ համայնքների վարչության աշխատակիցներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:


Ուլյանովսկից տեսակապին մասնակցում էին ՌՀՄ Ուլյանովսկի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արսեն Աբրահամյանը, մշակութային հարցերով տեղակալ Աիդա Բաբայանը, երիտասարդության և սպորտի հարցերով պատասխանատու Հակոբ Միրզոյանը, առողջապահության ոլորտի պատասխանատու Սուրեն Աղեկյանը, ուսումնական մասի պատասխանատու Սոնա Սահակյանը, արտաքին հարաբերությունների ոլորտի պատասխանատու Սասուն Սահակյանը, գործարար Ռոման Մուսայելյանը:

Արձանագրություն


 

Տեսաժողով՝ Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ


Փետրվարի 28-ին տեղի ունեցավ տեսաժողով ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների և Մերձավոր ու Միջին Արևելքի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ՍՆ տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը,  Մերձավոր և Միջին Արևրլքի հայ համայնքների հետ կապերի վարչության պետ Լևոն Անտոնյանը, նախարարության աշխատակիցներ:


Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանից տեսակապով հանդիպմանը մասնակցում էին «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Անի Եփրեմյանը,  Հայ Երիտասարդաց Ընկերակցության մամուլի պատասխանատու, «Էրեբունի» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը, «Խօսնակ» պարբերականի գլխավոր խմբագիր  Համբիկ Մարտիրոսյանը (Լիբանան), «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը (Իրան), «Ազդարար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Կարո Արսլանյանը (Քուվեյթ), «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանը (Սիրիա), «Սուրբ Թադեոս» լրագրի գլխավոր խմագիր Ռաքել Մարգարյանը (Հորդանան):

Արձանագրություն

 


Տեղի ունեցավ տեսաժողով Եվրոպայի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ 

 

Փետրվարի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Եվրոպայի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հայաստանից տեսակապին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ:

 

Տեսաժողովին Եվրոպայից մասնակցում էին «Հայկական նորություններ» ամսագրի թղթակից Գրիգոր Ամիրզայանը (Ֆրանսիա), «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը (Չեխիա), «Ազատ Օր» օրաթերթի լրագրող Հովսեփ Բարազյանը (Հունաստան), «Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիր Սոսի Սուսանյանը (Հունգարիա), «Գիբրահայեր» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեճյանը (Կիպրոս), «Բարեգործականի ձայն» (ՀԲԸՄ) պարբերաթերթի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Երնիասյանը (Բուլղարիա), «Վատիկան» ռադիոյի հայկական բաժնի տնօրեն և «Տելեպաս Արմենիա» հեռուստաընկերության աշխատակից Ռոբերտ Աթթարյանը (Իտալիա):

Արձանագրություն


Տեսակապով հանդիպում՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Փետրվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակապով հանդիպում Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարի խորհրդական Կարեն Գալոյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը, Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը,  «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Էդուարդ Եսայանցը, նախարարության աշխատակիցներ:


Ավստիայի հայ համայնքից հանդիպմանը մասնակցում էին Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության նախագահ Վահագն Ամիրջանյանը, վարչության փոխնախագահ Էդուարդ Ֆրանգուլյանը, «Հովհաննես Շիրազ» դպրոցի փոխտնօրեն Մարինե Սադոյանը, վարչության անդամներ:

Արձանագրություն



Տեսաժողով՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների և Բելգիայի հայ համայքնի ներկայացուցիչների միջև

 

Փետրվարի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակապով հանդիպում նախարարության և Բելգիայի հայ համայքնի ներկայացուցիչների միջև:


Հայաստանից հանդիպմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ:


Բելգիայի հայ համայնքից մասնակցում էին Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Կարեն Թադևոսյանը, Բելգիայում ՀՀ դեսպանության խորհրդական Սարգիս Կարապետյանը, մոտ երեք տասնյակ ներկայացուցիչներ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակից, համայքնի կրթական, մշակութային, հասարակական, եկեղեցական կառույցներից, միություններից, կուսակցություններից:

Արձանագրություն

 


Տեսաժողով՝ Ամերիկայի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների և ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ

 

Փետրվարի 9-ին տեղի ունեցավ տեսաժողով ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների և Ամերիկայի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ՍՆ տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը, Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը, նախարարության աշխատակիցներ, Ամերիկայի տարածաշրջանից տեսաժողովին մասնակցում էին «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիր Ռուբեն Ջամբազյան (ԱՄՆ), «Պայքար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Վարդիվառյանը (ԱՄՆ), «Նոր Օր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրաչ Սեփեջյան (ԱՄՆ), «Հայկական համայնապատկեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Օշին Քեշիշյանը  (ԱՄՆ), ՍԴՀԿ Արևմտյան Ամերիկայի ատենապետ, «Մասիս» շաբաթաթերթի խմբագիր Գրիգոր Խոտանյան (ԱՄՆ), «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը (Կանադա), «Ապագա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ավետիս Պագգալեանը (Կանադա), «Թորոնթոհայ» ամսագրի գլխավոր խմբագիր Կարին Սաղտճեանը (Կանադա), «Արմենիա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Գազանճյանը (Արգենտինա):


Քննարկվեցին Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի թեմատիկ ուղղությունները, ներկայացվեցին առաջարկություններ համաժողովի կազմակերպման ձևաչափի, այլ հարցերի վերաբերյալ:

 


Տեսաժողով՝ նվիրված ճարտարապետների և ճարտարագետների համահայկական չորրորդ համաժողովին


Փետրվարի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով նախարարության և ճարտարապետների ու ճարտարագետների համահայկական ընկերակցության մասնաճյուղերի ներկայացուցիչների միջև:


Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, ՃՃՀԱ համանախագահ Գոհար Թութունջյանը, գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը, նախարարության աշխատակիցներ:


Քննարկմանը տեսակապով միացել էին ընկերակցության Թուքիայի մասնաճյուղի համակարգող Ժան Գավրիլոֆը և Ռուսաստանի մասնաճյուղի համակարգող Տելեմակ Անանյանը:

Արձանագրություն

 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հոկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: