Տեսաժողովներ 2017

Տեղի ունեցավ տեսաժողով Էստոնիայի և Լիտվայի հայկական համայնքների հետ

Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Էստոնիայի և Լիտվայի հայկական համայնքների հետ:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց երկու երկրների հայ համայնքային, կրթական և մշակութային կառույցների ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանից հեռու կարողանում են նախաձեռնել և իրականացնել հայապահպան բազում ծրագրեր:

Արձանագրություն



Տեսաժողով Սփյուռքի նախարարության, ՀԱՑ-ի, «Բելգիա-Հայաստան», «Պորտուգալիա-Հայաստան» առևտրային պալատների ներկայացուցիչների և գործարարների հետ

Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Հայկական առևտրային ցանցի (ATN), «Բելգիա-Հայաստան», «Պորտուգալիա-Հայաստան» առևտրային պալատների հետ:

 

Տեսաժողովին մասնակցում էին ՀԱՑ-ի նախագահ Ալեք Բաղդասարյանը (ԱՄՆ), Բելգիա-Հայաստան առևտրային պալատի փոխնախագահ Ֆելիքս Փայտյանը, ՀԱՑ-ի գործադիր խորհրդի անդամներ Վահրամ Փիրջանյանը (Կանադա) և Հրաչ Գասպարը (Կանադա), «Պորտուգալիա-Հայաստան» առևտրային պալատի նախագահ Վահե Մխիթարյանը, Ֆինլանդիայի «Hayas OY» ընկերության տնօրեն Աբգար Մարգարյանը, Հայկական բիզնես խորհրդի անդամներ Հակոբ Փանոսյանը և Արմեն Վարդանյանը (ԱՄՆ):


ՀՀ Սփյուռքի նախարարությունից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը, նախարարության աշխատակիցներ:

Արձանագրություն



Տեղի ունեցավ լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի հերթական նիստը

Հունիսի 8-ին Սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի գլխավորությամբ տեղի ունեցավ լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի հերթական նիստը, որը վարում էր «Ազդակ» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը: Նիստին մասնակցում էին Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, «Հայկական ՓիԱր ասոցիացա» ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, նախարարության աշխատակիցներ:

 

Նիստին հեռակապով միացել էին «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը (Չեխիա), «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը (Լիբանան), «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը (Իրան), «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը (Կանադա), «Նոյեվ Կովչեգ» համառուստանյան հայկական ամսաթերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանը (Ռուսաստան), «Պայքար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (ԱՄՆ), «Արմենիա» օրաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Գազանճյանը (Արգենտինա), Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:

Արձանագրություն


Տեղի ունեցավ տեսաժողով Ուդմուրտիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ


Ապրիլի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Ուդմուրտիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Տեսաժողովին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, նախարարության աշխատակիցներ:


Ուդմուրտիայից տեսակապով միացել էին ՌՀՄ Ուդմուրտիայի բաժանմունքի «Ուրարտու» հայկական համայնքի նախագահ Մնացական Առաքելյանը, փոխնախագահ գործարար Անդրանիկ Միրզոյանը, Ուդմուրտիայի ազգային քաղաքականության հարցերի նախարար Լարիսա Բուրանովան, Ուդմուրտիայի Հանրապետության պետական խորհրդի պատգամավոր Կարեն Մանուկյանը, Օկտյաբրսկի շրջանի «Единая Россия» կուսակցության քաղխորհրդի քարտուղարի տեղակալ Արթուր Դավթյանը, Ուդմուրտիայի պետական համալսարանի պատմաբան, պրոֆեսոր Վլադիմիր Ավետիսյանը, Ուդմուրտիայի Հանրապետության երիտասարդական խորհրդարանի կոմիտեի նախագահ Վահե Կարապետյանը, լրագրող  Սամվել Սարգսյանը, աշխարհի արծաթե մեդալակիր, ՌԴ չեմպիոն (արմրեսլինգ) Ժիրայր Գաբրիելյանը, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ, «Գառնի» պարային համույթը, համայնքի ներկայացուցիչներ:

Արձանագրություն

 

Տեղի ունեցավ տեսաժողով Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Ապրիլի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Տեսաժողովին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ:


Լոս Անջելեսից տեսակապով միացել էին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար Արմելլա Շաքարյանը, Գլենդելի կրթական խորհրդի նախագահ Արմինե Կարապետյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության համայնքային խորհրդի նախագահ Հարութ Սեմերջյանը, խորհրդի ներկայացուցիչ Վռամ Մարտիրոսյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության ԱՄՆ Արևմտյան շրջանի ներակայացուցիչ Վիլմա Կույումջյանը, Թեքեյան մշակութային միության ներկայացուցիչ Արա Ահարոնյանը, Հայ Օգնության Միության ներքո գործող դպրոցների պատասխանատու Մարո Փափազյանը, Ամերիկայում Հայկական Առևտրային ցանցի նախագահ Ալեք Բաղդասարյանը, «Հեքիաթն է կանչում» թատերախմբի պատասխանատուն, «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանը, «Ռոզ և Ալեք Փիլիպոս» ազգային վարժարանի հայոց լեզվի ուսուցիչ Գևորգ Սարգսյանը, համայնքի ներկայացուցիչներ:

Արձանագրություն


Տեղի ունեցավ տեսաժողով Բուրյաթիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

 

Մարտի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով ՌԴ Բուրյաթիայի Հանրապետության հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Տեսաժողովին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ:

 

Բուրյաթիայից տեսակապով միացել էին ՌՀՄ  Բուրյաթիայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ  Վահե Տոնականյանը, նախագահի տեղակալ   Մարսել Հարությունյանը, պարախմբի ղեկավար Երվանդ Կալաչյանը, համայնքի ներկայացուցիչներ:

Արձանագրություն

 


Տեղի ունեցավ հեռակոնֆերանս Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

 

Մարտի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Հեռակոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Քուվեյթը մեր հզոր, կուռ և համախմբված հայկական համայնքներից է: Այս տարի ակնկալում ենք մեր ծրագրերին Քուվեյթի հայ համայնքի ամենաակտիվ մասնակցությունը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մասնագիտական ցանցերի ստեղծմանը: Դուք պետք է դառնաք համահայկական կառույցների մի մասը»:

Արձանագրություն


 

Տեղի ունեցավ տեսաժողով Բաթումի «Ալ. Մանթաշյան» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի հետ

 

Մարտի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում Բաթումիի «Ալ. Մանթաշյան» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի հետ տեղի ունեցավ տեսաժողով, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ:

 

Բաթումիից տեսաժողովին մասնակցեցին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Աջարիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Ալեքսանդր Մանթաշյանցի անվան  կրթամշակութային  և երիտասարդական  կենտրոնի  տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, Բաթումիում երիտասարդական թևի ղեկավար Դիանա Եգիազարյանը, մանկավարժներ, լրագրողներ, փաստաբաններ, կազմակերպությունների ղեկավարներ, անդամներ, աշակերտներ:

Արձանագրություն



Տեսաժողով` տարբեր երկրների հայ բժիշկների մասնագիտական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ

 

Մարտի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ տեղի ունեցավ տեսաժողով ԱՄՆ-ի, Կանադայի,  Արգենտինայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Լիբանանի հայ բժիշկների մասնագիտական կառույցների ներկայացուցիչների հետ: Երևանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը, Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ասոցիացիայի նախագահ Արտաշես Զիլֆյանը, Դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սեմ Զաքարյանը, «Ֆայդեք-Հայաստան» հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը, Սփյուռքի և Առողջապահության նախարարությունների աշխատակիցներ:

 

Սփյուռքյան համայնքներից տեսաժողովին մասնակցեցին «Ֆայդեք» և «Ստամբուլյան» հիմնադրամների հիմնադիր նախագահ Դանիել Ստամբուլյանը (Արգենտինա), Հայ ամերիկյան բժշկական միության նախագահ Ջերի Մանուկյանը (ԱՄՆ), Օնտարիոյի հայ բժշկական միության ղեկավար Անի Հասրջյան (Կանադա), Գերմանիայի հայ բժիշկների միության նախագահ Մարգարիտ Ասոյանը (Գերմանիա), «Մեծ Բրիտանիայի հայ բժիշկների ասոցիացիայի» ղեկավար Արա Նահապետյանը, Լիբանանի հայ բժիշկների միության ատենապետ Գրիգոր Էջիդյանը և ատենադպիր Պետրոս Կարագյոզյանը, «ВИВА. Врачи и Волонтеры-Армении» կազմակերպության ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը (Մոսկվա, ՌԴ), Մոսկվայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ռուբիկ Գասպարյանը, «Armenian medical scientific community»-ի ղեկավար (AMSC) Հասմիկ Ահարոնյանը Մոսկվայում գործող մի խումբ հայ բժիշկներ:

Արձանագրություն


 

Տեղի ունեցավ տեսաժողով Պորտուգալիայի հայկական համայնքի հետ

 

Մարտի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում Պորտուգալիայի հայկական համայնքի հայ և պորտուգալացի ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ տեսաժողով:

 

Ներկայացվեցին ՀՀ սփյուռքի նախարարության 2017թ. ծրագրերը, ինչպես նաև քննարկվեցին «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնին Պորտուգալիայի հայկական «Կոնսոնանսիա» նվագախմբի մասնակցության հարցերը:

Արձանագրություն


 

Տեսաժողով «Արևմտահայերենի վտանգվածությունը և պետական լեզվաքաղաքական խնդիրները» թեմայով

 

Փետրվարի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Լիբանանում ՀՀ դեսպանության, Լիբանանի Հայկազյան համալսարանի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի աջակցությամբ տեղի ունեցավ «Արևմտահայերենի վտանգ­վածությունը և պետական լեզվաքաղաքական խնդիրները» թեմայով տեսաժողով` ուսուցիչների, լեզվաբանների, մտավորականների մասնակցու­թյամբ (միացումը Բեյրութի Հայկազյան համալսարանից):

 

Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, սիրիահայ հայրենադարձ լեզվաբան Հակոբ Չոլաքյանը, ԵՊՄՀ «Սփյուռք» գիտակրթական կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը, Բեյրութի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի ուսուցչուհի Նորա Թաշչյան-Սարաֆյանը, ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ համալսարանի տնօրեն Հասմիկ Խալափյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսուցիչ Անի Ֆիշենկճեանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատողներ, լեզվաբաններ, ուսուցիչներ:

Արձանագրություն



Տեղի ունեցավ տեսաժողով Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

 

Փետրվարի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Տեսաժողովին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ:

 

Ֆրանսիայից տեսակապով միացել էին Նանսիի հայ համայնքի ղեկավար Արթուր Ավետյանը, ՀՄԸՄ կեդրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, մարզիկներ, ուսուցիչներ, հայկական ռադիոյի և համայնքի ներկայացուցիչներ:

Արձանագրություն



Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի 2017 թվականի անդրանիկ նիստը 


Փետրվարի 10-ին Սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի 2017 թվականի անդրանիկ նիստը, որին մասնակցեցին «Ազդակ» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, «Հայկական ՓիԱր ասոցիացա» ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի թղթակից Ռուզաննա Ավագյանը:


Նիստին հեռակապով միացել էին «Խոսնակ» (Լիբանան) ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, «Օրեր» (Չեխիա) ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, «Զարթոնք» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, «Հորիզոն» (Կանադա) շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:

Արձանագրություն

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Մեծահարգ պարոն Նախագահ,


Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Արցախի Հանրապետութ­յան Նախագահ ընտրվելու առիթով:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։