Տեսաժողովներ
Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման համար կարեւոր դեր կարող են ունենալ հեռուստակամուրջները կամ տելեկոնֆերանսները: Ինտերնետի միջոցով կապ ստեղծելով իրարից հազարավոր կիլոմետր հեռու գտնվող երկու կետերի միջեւ հեռուստակոնֆերանսը հնարավորություն է տալիս, որ աշխարհի տարբեր երկրներում գտնվող մարդիկ իրար հետ շփվեն, քննարկումներ անցկացնեն, խորհրդակցեն միմյանց հետ ինչպես ձայնով, այնպես էլ տեսապատկերով: Տեսակոնֆերանսը կապի բոլոր միջոցներից ավելի լավ ստեղծում է ներկայության էֆեկտ եւ կարող է դառնալ հզոր գործիք Սփյուռքի հայկական համայնքների, կազմակերպությունների եւ Հայաստանի միջեւ, ամուր գործընկերություն ստեղծելու համար:
Երկու լսարաններ իրար միացնող հեռուստակամուրջներ, երբ ամեն կողմից մասնակցում են քսան եւ ավել մարդ, ցանկալի է կազմակերպել հատուկ հեռուստակամուրջների համար նախատեսված սարքերի միջոցով` ունենալով մեծ էկրան կամ պրոեկտոր: Սարքերը մասնագիտական են` Polycom, Sony, Tandberg եւ այլ ֆիրմաների, եվ սովորաբար տանկարժեք են: Սակայն, եթե ձեռքի տակ չկան դրանք եւ միջոցներ դրանք ձեռք բերելու համար, ապա փոխարինել կարելի է հասարակ համակարգչով, կենցաղային տեսախցիկով եւ ստանալ գրեթե նույն արդյունքը:
Հեռուստակամուրջի միացման սխեման բերված է ստորեւ: ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչության աշխատակիցները անհրաժեշտության դեպքում ձեզ կօգնեն համապատասխանա խորհրդատվությամբ:
Կազմակերպման սխեմա
![]()
![]()
1 Հեռուստաէկրան
2 Բարձրախոսներ
3 Տեսախցիկ
4 Միկրոֆոն
5 Հեռուստակամուրջի մասնագիտացված սարքավորումներ /տեղեկություններ դրանց մասին կարող եք ստանալ http://www.videosvyaz.ru կայքից/
6 Ինտերնետ /սիմետրիկ կապուղի 256 kbit/s/
7 Համակարգիչ ( մինիմում P4 3.0Ghz, RAM 1Gb)
8 Պատկերի մուտքի եւ ելքի սարքավորում համակարգիչ եւ ծրագրի ապահովում




